«Իրավունք»-ը գրել է, որ բյուջեի կատարողականի քննարկումներն ԱԺ-ում գրեթե միշտ թեժ են եղել: Ընդդիմությունն իր սուր հարցադրումներով փորձել է դրանք աժիոտաժային դարձնել: Բայց արի ու տես որ, 2016-ի բյուջեն բավական «անհետաքրքիր» է: Ոչ էմոցիա, ոչ էքսպրեսիա, անգամ վարչապետի լակոնիկ խոսքում դրայվ չկա:
Ըստ թերթի, մերթընդմերթ ՀՀԿ-ական պատգամավորներն են որոշ հարցեր ուղղում նախարարներին, իսկ ահա ՀՅԴ-ից ձայն-ծպտուն չկա: «Դրայվի պակասի պատճառը, ըստ պատգամավորների, այն է, որ 2016-ի բյուջեի «տերն ու տիրակալը» նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նախորդ կառավարությունն է: Այդ պատճառով ընդդիմությունը, կարծես թե, չի ցանկանում «բոչկա» գլորել Հովիկ Աբրահամյանի վրա, հատկապես Աբրահամյանի հետ խնամիական կապերով հուր-հավիտյան կապված Ծառուկյան դաշինքը», - հավելել է թերթը:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը