Կործանվող Հայաստանն ու իշխանություն-ընդդիմություն տունտունիկը

Սյունիքում երեկվանից ադրբեջանական զինվորները Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսակետ են դրել, կանգնեցնում են իրանական մեքենաները, ստուգում փաստաթղթերն ու գումար գանձում՝ Հայաստանի տարածքով շարժվելու համար։

Թուրքիան և Ադրբեջանը խնդիր են դրել ռազմական և այլ ճանապարհներով նվաճել Սյունիքը և սա այդ ճանապարհներից մեկն է։ Այնինչ Հայաստանում ոմանք թուրք-ադրբեջանցիների հետ բարիդրացիությունից են խոսում, ոմանք էլ պարզապես թիթեռ են նկարում: Թվում էր, թե
Հայաստանում ընդդիմության և ցանկացած սթափ, հայրենասեր ու նախաձեռնող մարդու համար գոնե հիմա պետք է լինի միայն մեկ օրակարգ. հեռացնել թուրքամետ իշխանությանը, բայց արիուտես ընդդիմադիրներն էլ գործում են իշխանական օրակարգով: Ութերորդ գումարման խորհրդարանն արդեն մեկ ամսից ավել է գործում է, թվում էր, թե անվտանգային խնդիրներից պետք է աչք չբացեր, շուրջօրյա ռեժիմով քննարկեին պետության առջեւ ծառացած մարտահրավերները, սակայն հանձնաժողովը զբաղված է մեկ՝ գերկարեւոր խնդրի քննարկմամբ: Երեք նիստ է հանձնաժողովի փոխնախագահի հարց են քննարկում, այսօր երրորդ անգամ իշխանական ֆրակցիան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին չընտրեց այդ պաշտոնում:

Անցած երկու նիստերին ՔՊ-ականները ձվի մեջ մազ որոնելով էին զբաղված, մեկը քննարկում էր Ղազինյանի ունեցվածքը, մյուսը՝ հագուստը, երորդը բանակում չծառայած լինելու հանգամանքը, այն պարագայում, երբ իշխանական ֆրակցիայի մեծամասնությունը դասալիք է: Պարզ ասած՝ ամենաանհավանական պատրվակներով փորձում էին շեղել իրական պատճառից, այն է՝ Նիկոլ Փաշինյանի անձնական հրահանգից, ով որոշել է չներել Ղազինյանին այն բանի համար, որ խորհրդարանի հայտնի ծեծկռտուքի ժամանակ շիշը դիտմամբ, թե պատահմամբ նետել էր իր կողմը:

Երրորդ նիստի ժամանակ ՔՊ-ականներն այլեւս չէին էլ թաքցնում, որ ամենավերեւից հրահանգ են ստացել եւ հանձնաժողովի քննարկում եղած-չեղած մի հաշիվ է, իրենք չեն ընտրելու Ղազինյանի այդ պաշտոնում:

«Նախորդ նիստից հետո Արթուր Ղազինյանը հայտարարեց, որ իրենից վախենում են:

Մի քիչ շատ մեծ բան վերցրեց, որովհետեւ ինքը այն մարդը չի, որից կարելի է վախենալ»,- նիստի մեկնարկին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը. «Պարոն Ղազինյանն այս ընթացքում լիքը գրառումներ է արել ֆեյսբուքում, որոնք հարցեր են առաջացրել ինձ մոտ: Հանձնաժողովի նախագահի տեղակալը մի գործառույթ ունի իր վերջո: Երբ որ ձեր սիրելի Անդրանիկ Քոչարյանին մի բան է պատահում, նիստերը վարում է: Տա Աստված ինձ բան չպատահի: Դոնթի բանաձեւը տրված է ընդդիմությանը, բայց ոչ պարոն Ղազինյանին: 5 տարի մենք կհարստացնենք պարոն Ղազինյանի կենսագրությունը՝ ընտրելով կամ չընտրելով: Չենք ընտրում, չենք ընտրում ու «Հայաստան» խմբակցությունը երբ որ ներկայացնի իր կենսագրությունը, այնտեղ չընտրվածն ավելի շատ կլինի, քան թե կենսագրության մյուս դրույթները », հերթական անգամ անհիմն-անհեթեթ պատճառաբանությունից հետո Քոչարյանն, ի վերջո, խոստովանեց: Պատասխանելով ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին՝ ո՞րն է խնդիրը, որ չեն ընտրում՝ չհայտարարագրած գումա՞րը, թե՞ այն շիշը, որը նետել էր ԱԺ նիստերի դահլիճում, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Շիշը վնասեց մեր երկրի անվտանգությանը, երբ որ «Հայաստան» խմբակցության ղեկավարը նետեց՝ չտիրապետելով իրեն: Պարոն Օհանյանը լավ չէր տիրապետում, որովհետեւ փուստ արեց»: Փաստորեն, մեր երկրի անվտանգությունն ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Շիշ բռնող մականունով պատգամավոր Հայկ Սարգսյանն է, Օհանյանը նրա վրա նետեց շիշը: Մեկ ուրիշ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ նիստի սկզբում մատնեց իրենց պլանները, որ այս անգամ էլ չեն ընտրելու.<<Երկու անգամ ձեզ չենք ընտրել, այս անգամ էլ… ավելի ուշ կքվեարկենք>>, ասաց նա:

Մեկ ժամից ավել երկուսեք խայթոցներից, <<հաճոյախոսություններից>> հետո ընդդիմությունն ու իշխանությունը համարեցին իրենց գորրծն ավարտված, կհանդիպեն նույն տեղում, նույն օրակարգով, հինգ օր անց՝ իսկ այդ ընթացքում ադրբեջանցիները թե որ մարզում անցակետ կդնեն, միայն Նիկոլ Փաշինյանին ու իր թրքամետ թիմին է հայտնի:

Անի Սահակյան

դիտվել է 1225 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ Մոսկվան կարևոր քայլ կձեռնարկի, եթե... Մերցը դիմել է Պուտինին ԵՄ-ն և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ․ Մերց Մենք Դոնբասը չենք ճանաչի որպես ռուսական տարածք. Զելենսկի Արման Ծառուկյանի մրցակիցը հրաժարվել է մենամարտից Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները Ալոնսոն Ռեալում սխալվելու իրավունք գրեթե չունի. The Athletic Ստացվում է, որ Արցախը ձեզ համար զուտ տարածք էր, բիզնես կամ զվարճանքի վայր Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Տեխնիկական միջոցների կիրառմամբ կստուգվի՝ վարորդը թմրանյութ օգտագործել է, թե ոչ. «Փաստ» ՀՀ նախագահն իրեն պահում է Փաշինյանի մոտ աշխատող շարքային ուսապարկի նման Սրբազան հայրերը անազատության մեջ գտնվելով` որևէ պահի չեն ընկրկում. շարունակում են գոտեպնդել մեզ Նիկոլ Փաշինյանը ներքաշում է Հայաստանը «պրոքսի» պատերազմի մեջ` կատարելով պետական դավաճանություն Տհասության ու անպատկառության դեմ ուրիշ ո՞նց պայքարես... Թալինի համայնքապետը մտավախություն ունի՝ ԶԼՄ-ներով իր մասին սկանդալային բացահայտումներից. «Հրապարակ» Մինչեւ տարեվերջ գործարար Սամվել Կարապետյանի գործով որոշում կկայացվի՞. «Ժողովուրդ» Ի՞նչ է կատարվում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Արցախի թեմի առաջնորդի շուրջ. «Ժողովուրդ» ՔՊ-ն մի ձեռքով քաղաքական դաշտում «զսպաշապիկ» է հագցնում համայնքին, մյուս ձեռքով` բողոքում. Ժողովուրդ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Թամրազյանը միացել է «Մեր ձեւով» շարժմանը. «Ժողովուրդ» ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը դիմել է վարչական դատարան` ընդդեմ ՆԳՆ ոստիկանության. «Ժողովուրդ» «Շիշ բռնողը» ցուցակից դուրս է մնացել. Վարչությունը մերժել է․ «Հրապարակ» Կաթողիկոսի դեմ ստորագրահավաք նախաձեռնողը Կճոյանի աշխատակիցն է. «Ժողովուրդ» Քաղաքական ժողո՞վ, թե՞ նախընտրական քեֆ. հայտնի է՝ որտեղ են հավաքվելու. «Հրապարակ» Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am