Պուտինը՝ Գորիսում. ո՞վ է պատվիրել տեղադրել Պուտինի նկարով «Հավերժ միասին» պաստառը. մանրամասներ

Համացանցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով և «Հավերժ Միասին» գրությամբ մի պաստառ է շրջանառվում, որը, ըստ լուրերի, տեղադրված է Գորիսում։

ԼՈՒՐԵՐ.com -ի տեղեկություններով՝ այդ պաստառով զբաղվել է 2 ընկերություն, որոնցից մեկը «ԶԵԲՐԱ» գովազդային գործակալությունն է («ԷԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն), իսկ մյուսը՝ «Բիթիէլ» ծառայությունը:

Կապ հաստատեցինք «Բիթիէլ» ծառայության ղեկավար՝ Վահագն Նազարյանի հետ, որը սկզբում պատրաստակամ էր պատասխանելու հարցերին, սակայն, լսելով, թե որ պաստառի մասին է խոսքը, ասաց, որ հեռախոսազանգերով հարցազրույցներ չի տալիս. «Կարող եք մոտենալ մեր գրասենյակ, կամ գրավոր հարցում ուղարկել. կարող ենք ձեր լուսանկարով պաստառ էլ փակցնել»,- ասաց Վահագն Նազարյանը:

Փորձեցինք կապ հաստատել նաև «ԶԵԲՐԱ» գովազդային գործակալության տնօրենի՝ Թամարա Հակոբյանի հետ՝ պարզելու՝ ով է պատվիրատուն, սակայն, ապարդյուն:

Մեզ հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Կամո Քոչարյանն էլ ասաց՝ այն տեղադրել են երեկ երեկոյան. «Թե պատվիրատուն ով է՝ չեմ կարող ասել, մեզ միայն տարածքի համար են դիմել, դիմողներն էլ այդ պաստառով զբաղվող 2 ընկերություններն են եղել»,- նշեց փոխքաղաքապետը:

Նա նաև հավելեց, որ երեկ բացի Վլադիմիր Պուտինի պաստառից տեղադրվել է նաև Մարշալ Բաղրամյանինը:

Հավելենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ պաստառի պատվիրատուն ներկայիս իշխանությունն է:

դիտվել է 793 անգամ
Լրահոս
Հայտնի «պապիկ ծեծելու» գործը կարճվեց, դատարանում մեղադրանքն այդպես էլ չապացուցվեց Միհրան Հակոբյանին ծեծած տղամարդիկ «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվում են Սեդրակյանի գազալցակայան. բացառիկ մանրամասներ Տապալել են այդ գործընթացը, որի արդյունքում 58 000 թոշակառու չի կարող հետվճար ստանալ․ տնտեսագետ Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձի գործով գլխավոր մեղադրյալին ցմահ ազատազրկում է սպառնում Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար Եվրոպան կստեղծի միջազգային հանձնաժողով Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխանության 1 տոկոսն ունենայիք. Էդուարդ Շարմազանով Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Բաքվից կրկին հայտարարում են՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի խաղաղության համաձայնագրին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Մինչև ուր կհասնի արհեստական բանականության զարգացումը՝ մեզ համար հստակ չէ․ Արամ Ա Վեհափառ Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում Ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունները Բաքվի դատարանը մերժել է Դավիթ Գրիգորյանը դատական կարգով փոխհատուցում է պահանջում Դատավորներին իբրև կաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբանի գործը դատարանում է Արդյոք դա նշանակում է, որ ԵՄ-ն կաջակցի ադրբեջանական գործակալների, օրինակ՝ Նիկոլի դեմ պայքարելու համար. Աղասի Ենոքյան Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է Նոր զարգացումներ՝ Ադրբեջանում պետական հեղաշրջման գործով. նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Միջադեպ՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում․ ուղևորը ձերբակալվել է Փաշինյանի խոհարարը հարձակվել է զոհվածի մոր վրա. hraparak.am Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար միջազգային հանձնաժողով կստեղծվի Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ YouTube-ն ամբողջական արգելափակվել է 35 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոպական ինքնաթիռը է վայրէջք կատարել Բաղդադում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am