Փաշինյանը կպատժի՞ Արամ Սարգսյանին

Նիկոլ Փաշինյանի հաճախորդաց հարեմում, ըստ ամենայնի, ռակիրովկաներ են ընթանում։ Հավանաբար, Փաշինյանը քասթինգ է հայտարարել, եւ ուզում է ստուգել բոլորի հավատարմությունը ու թարմացնել հարեմի կազմը, ի վերջո, առաջիկայում քաղաքական բուռն գործընթացներ են, ՏԻմ ընտրություններին քաղաքական հակառակորդներին սեւացնողներ են պետք։
Եւ, ահա, բոլոր ժամանակների իշխանության մոտ հաճախորդ աշխատած Արամ Սարգսյանը, որ չխորշեց եղբոր ստեղծած հայոց բանակը ոչնչացնող, եղբոր ազատագրած Արցախը հանձնող հակապետական իշխանության հաճախորդն էլ աշխատել, որոշել է գերազանցել բոլորիին ու բլոր ռեկորդները՝ ամենաանհեթեթ մտքեր հայտնելու մրցավազգում զբաղեցնելով առաջին տեղը։

Նա հարցազրույց է տվել լրատվականներից մեկին եւ խոսելով ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ձերբակալության մասին, ասել է, թե Գառնիկիչն իր հարազատների նկատմամբ էլ է հետապնդումներ իրականացրել, բնականաբար, Զավենիչը Զավենիչ չէր լինի, եթե չհնչեցներ Քոչարյանի անունը։ Ասել է, թե Հովսեփյանն այդ ամենն արել է Քոչարյանի հրահանգով, ուստի պետք է նրա դեմ ցուցմունք տա։ Բայց սա ամենը չէ։ Հաճախորդաց հարեմի այս վետերանի տեղն, ըստ ամենայնի, այնքան նեղն է, որ նա որոշել է իրեն մեծ կշիռ տալ, Փաշինյանին ցույց տալ, թե ինքն ինչ ֆիգուր է եղել,որ իր գոյությունը միայն Վազգենի եղբայր լինելու մեջ չէ միայն եւ ասել է, թե այդ ամենը թելադրվել է մոսկվայի կողմից, ուստի Պուտինին էլ պետք է կանչել պատասխանատվության․ <<ՀՀ-ում ընթացող բոլոր գործողությունները փոխկապակցված են իրար, իսկ այդ փոխկապակցվածությունների ծայրը Մոսկվան է։ Այսինքն՝ իմ կարծիքով՝ Աղվան Հովսեփյանը պետք է ցուցմունքներ տա Ռոբերտ Քոչարյանի վրա, որովհետև նա է պատվիրել, Ռոբերտ Քոչարյանն էլ պիտի ցուցմունքներ տա Վլադիմիր Պուտինի վրա, որովհետև նա է ասել, որ Հայաստանում նման բաներ չպետք է լինեն, հեղափոխությունները վատ բան են, ազգերին հետ են գցել։ Մի շաբաթ առաջ Պուտինը նույն բանն էր ասում, ոչ մի բան չի փոխվել այդ ժամանակներից>։

Ահա այսպիսի ահասառսուռ կոչ է հնչեցրել Արամ Սարգսյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին թերեւս մնում է բարեխոսել Արամ Սարգսյանի հետ, խնդրել-աղաչել, որ հետ վերցնի իր կոչը, հակառակ դեպքում ինքը կորած է, Ռուսական կասրությունն էլ՝ փլուզված, եւ որ ամենակարեւորն է՝ Նիկոլ Փաշինյանն էլ ուրացած։ Արամ Սարգսյանը հավանաբար այնքան մերժված է Նիկոլ Փաշինյանի կողմից, որ չի ճշգրտել նրա սրբության սրբոցները։ Նոյեմբերի 9—ից հետո Փաշինյանն անթաքույց Պուտինի թաշկինակի դերն է ստանձնել, որտեղ ուզում, նրան քսում են, Հայաստանում ներքաղաքականից կադրային հարցեր լուծվում են Պուտինի կամքով։

Արդյոք ՓԱՇԻՆՅԱՆԸ նորից վտանգավոր խաղերի մեջ է մտել եւ փորձում է երկու լարի վրա թռչկոտել՝ Ռուսաստան եւ Արեւմուտք ու դրա ավետիսն էլ բերում է իշխանական կլոունադայի ամենավառ կլոունը, պարզ կդառնա առաջիկա գործընթացներից։

Անի Սահակյան

դիտվել է 11188 անգամ
Լրահոս
Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am