Պուտինը Հայաստանում ռուսական զորքերի խմբավորման հարցով ներկայացուցիչ է նշանակել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նշանակվել Պետական դումայում և Դաշնային խորհրդում Հայաստանի հետ զորքերի միավորված խմբավորման վերաբերյալ հարցերի քննարկման ժամանակ նախագահի ներկայացուցիչ: «Պետքարտուղար, ՌԴ պաշտպանության փոխնախարար Պանկով Ն.Ա.-ին նշանակել Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ ՌԴ Դաշնային ժողովի պալատներում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ՀՀ ԶՈւ-ի ու ՌԴ ԶՈւ-ի Զորքերի (ուժերի) միավորված խմբավորման մասին համաձայնագրի վավերացման ժամանակ»,- նշված է հրամանում:
