Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Հովհաննես Բաչկովը Եվրոպայի առաջնությունում հաղթանակը կապում է թիմային միավորված աշխատանքի հետ:«Բոլորին էր հայտնի, որ ինչ-ինչ պատճառներով չէր հաջողվում հաջողության հասնել Եվրոպայի և այլ առաջնություններում: Այս անգամ ավելի լավ մարզավիճակում էի և ուրախ եմ, որ մրցավարները իմ նկատմամբ արդար էին: Թիմային համախմբվածության շնորհիվ դարձա Եվրոպայի չեմպիոն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բաչկովը:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն էլ նշեց, որ բռնցքամարտի մրցումների ժամանակացույցը դիլետանտներ են կազմել:
«Եվրոպայի առաջնությունը վերջերս է ավարտվել, իսկ մեկուկես ամիս հետո կայանալու է աշխարհի առաջնությունը: Սովորաբար խոշոր մրցումներից հետո երկարատեւ ընդմիջում են հայտարարում, քանի որ միայն ուժերը վերականգնելու համար բռնցքամարտիկներից պահանջվում է մոտ մեկ ամիս: Ավաղ, մենք ստիպված ենք մի քանի օրից վերսկսելու մարզումները, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն կլինի մեր մարզիկների համար»:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի երկու մարզիկով` Հովհաննես Բաչկով և Կարեն Տոնականյան:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը