Սատանիստներ vs սգակիրներ

Պատերազմում ընկած մեր հազարավոր հայրենակիցների մեկ տարին չի լրացել, սակայն իշխանությունը որոշել է, որ գունագեղ տոնակատարություններով պետք է հարգի «զոհված նահատակների հիշատակը»:

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն:
«Այս տարի ՀՀ անկախության 30-ամյակն է, և մեզ հայտնի հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց մենք որոշում ենք կայացրել, որ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի։ Եվ ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության Հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, և այն, իհարկե, առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»,- մասնավորապես ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խելագարության հասցնելով առողջ մնացած ամբոխներին, քանզի իր ասածը կարճ կնշանակի՝ գունագեղ տոնակատարություն՝ զոհվածների հիշատակին նվիրված։

Եթե նույնիսկ մի կողմ դնենք թեմայի քաղաքական առանձնահատկությունները, ապա սա այս իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի բարոյական, մարդկային նկարագիրն է։
Սեպտեմբերի 21-ին ընդառաջ տոտալ սևաշոր և սգավոր հոգեվիճակը գունագեղության տակ ներկայացնելը ճաշակի հարց չէ, բարոյականության հարց է, Արցախիկորստի,հազարավոր զոհերի,վիրավորների, անտուն դարձածների թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն առնվազն ամենավերջին անբարոյականը պետք է լինի, որ այսքանից հետո գունագեղ խրախճանք կազմակերպի՝ չբոլորած հայրենիքի պաշտպանության համար նահատակած զինվորների մեկ տարին։

Ճիշտ նույն օրը, նույն պահին զուգահեռ իրականությունում իրավապաշտպանները պատմում էին, որ մեր գերիներին Ադրբեջանում դաժան ծեծի են ենթարկել, նվաստացրել են հետո սնունդը գցել են գետնին, ստիպել գետնից ուտել, հետո աղբարկղն են նետել։ 10 վայրկյան են տվել ուտելու համար, ինչ կերավ՝ կերավ, մնացածը ձեռքից վերցրել են։ Թքել են սննդի մեջ ու կրկին ստիպել ուտել, ցուրտ եղանակին քնացրել են գետնին՝ ձեռքերը կապել ու սառը ջուր են լցրել մերկ մարմինների վրա ու այսպիսի անվերջանալի բարբարոսություն, որի պատճառը գունագեղ հրավառության հակամարդկային ուղեղներն են...
Այսքանը լսելուց ու Եռաբլուրը տեսնելուց հետո առողջ հասարակությունը մի վայրկյան չէր հանդուրժի նման իշխանության, իսկ ինչ կանի մեր հասարակությունը սեպտեմբերի 21-ին, կգնա ու կմասնակցի՞ գունագեղ հրավառությանը, թե այդ օրը կդարձնի իշխանություններին վտարելու, նրանց պատմության անդաստաններն ուղարկելու պատմական օր։

Քաղաքական առումով, Հայաստանի անկախության, ինքնիշխանության և անվտանգության մասին հիշատակելն արդեն իսկ ցինիզմի բարձրակետ է։ Հենց իրենց ապիկար քաղաքականության արդյունքում այսօր անվտանգություն չկա, ինքնիշխանությունը մազից է կախված, անկախությունն ասվածն էլ՝ խիստ չափազանցված է։

Իրականում մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանի այս չտես գաղափարը տրամաբանական շարունակությունն է նոյեմբերի 9-ից հետո այս իշխանության անբարո կյանքի։ Եթե պատերազմական բունկերի տիրուհի, 4300 զոհի հրամանատար Աննա Հակոբյանը կարող է լանջաբաց ու կիսամերկ կերպարով հարսանիքներից ու խնջույքներից լուսանկարներ հրապարակել, եթե Նիկոլ Փաշինյանի թիմակից Շիշ բռնողը կարող է դարի հարսանիքը կազմակերպել, իշխանության քեֆին քեֆ չի հասնում, պատգամավորներից մեկն էլ դա տնտեսական առավելություն է ներկայացնում, թե ռեստորաններում տեղուդադար չկա, եթե երկրի երկրորդ պաշտոնյան կարող է տժժալ Հունաստանում, եւ ուրեմն ինչ է եղել որ, ինչու մի գունագեղ տոնախմբություն էլ չանել եւ ամբողջացնել իշխանության տոնական տրամադրությունները։

Ոչինչ որ Ալիեւը ամեն օր նվաստացնում ու սպառնում է անկախ պետության ղեկավարին, ոչինչ որ թուրքը երեք ամիս է նստած է անկախ պետության սահմաններում ու նրանց ոչնչացնելու փոխարեն, մեր զինվորներն են ամեն օր ոչնչանում, գերիներ են խոշտանգվում, կարեւորը խոսքերով սիրելն է, կարեւորը այդ չեղած անկախությունը տոնելն է, ոչինչ, ինչպես ինքն էր ասում, «գերիները մեզ կներեն, որ 1-2 ամիս էլ սպասեն», ոչինչ, որ դարադեցվել է առողջապահական հիմնարկությունների պետպատվերները եւ պատերազմում վիրավորված եւ հաշմանդամ զինվորներն այլեւս չեն կարողանալու պետպատվերով բուժվել, ոչինչ որ սահմանները դեռ կահավորված չեն եւ սահման պահող զինվորը ցելոֆանե վրանի տակ է, ոչինչ, ոչ տնազուրկ մնացած արցախցի կինը գերադասում է չորս երեխաների հետ վերադառնալ Շուշի՝ ադրբեջանցիների մեջ, քանի որ Ստեփանակերտում զրկված է կացարանից։

Եւ վերջապես, ում համար է այս գունագեղ տոնախմբություն՝ միայն սեփական վարկանիշի՞, որ աշխարհին ցույց տաս, թե կյանքը շարունակվում է, պարտությունը չի կոտրել հայի ոգին։ Աշխարհի առաջ դու ամեն օր այնպես ես նվաստանում՝ հակապետական որոշումներովդ եւ Ալիեւի ծաղրին չպատասխանելով, որ ինչ ուզում ես արա, աշխարհը քո ու քո իշխանության պես մանկամիտ չէ, արժանապատվությունդ ցույց տալու համար օր առաջ գերիների հարցն է պետք լուծել, մեր ինքնիշխան պետության սահմաններն է պետք թուրքից ազատագրել, մնացյալը դիվային ծաղր է, սատանիստություն։

Անի Սահակյան

դիտվել է 1816 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am