ՊԵԿ-ն ամենօրյա աշխատանք է տանում, որպեսզի Հայաստանի տնտեսվարողների մեջ արտոնյալներ չլինեն,ԱԺ-ում նման հայտարարություն արեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ նշելով, որ պետական բյուջեի 2016 թվականի կատարողականի թվերը փաստում են, որ դրական միտում կա այդ գործընթացում:
«Քեթրին գրուպ» ընկերությունում շաբաթներ առաջ կատարված հարկային ստուգմանն ասաց. ««Քեթրին գրուպ»-ը տնտեսվարող սուբյեկտ է, որտեղ կարող է առաջանալ ցանկացած խնդիր, ինչպես բոլոր տնտեսվարող սուբյեկտներում: Այդ տեսանկյունից, եթե մենք ունենք որոշակի ռիսկեր որեւէ մի ընկերությունում, բնական է, որ պետք է ստուգվեն»:
«Ալեքստ տեքստիլ»-ի աշխատակիցների թվի վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակմանը, ասաց, որ ՊԵԿ լրատվականն արձագանքել է դրան: «Որեւէ երկրում ստվերը 100 տոկոսանոց վերացված չի, ուղղակի մենք ամեն օր պետք է հետեւողական պայքար տանենք դրա դեմ: Եթե ձեզ հետաքրքրում է կոնկրետ «Ալեքս տեքստիլ»-ը, բոլորն ենք ստուգելու, մի ֆիքվսեք մի սուբյեկտի, մի ձեռնարկության վրա: Եթե դուք կոնկրետ փաստ ունեք… շնորհակալություն, որ դուք այդ փաստը հրապարակեցիք , ես ձեզ հավաստիացնում եմ, որ արագ կարձագանքենք դրան»,- վստահ հայտարարեց Վարդան Հարությունյանը:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը