Դավաճանության մեխանիկան` անխափան ու անսասան

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ստորագրված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում՝ Ադրբեջան է տեղափոխվել ռուսական արտադրության զինտեխնիկայի նոր խմբաքանակ: Երկու օր առաջ այս «բարի» լուրն ավետեցին ադրբեջանական լրատվամիջոցները՝ մեջբերելով Ադրբեջանի զինված ուժերի պաշտոնական կայքի հաղորդագրությունը: Դրանում նաև նշվում է, որ նոր զինտեխնիկան համապատասխան փորձարարական աշխատանքներից հետո կտեղափոխվի սահմանային զորանոցներ: Հաղորդագրությունում նաև մեջ ասվում էր, որ այդ սպառազինությունը կուժեղացնի Ադրբեջանի զինված ուժերի առաջնագծի ստորաբաժանումների հնարավորությունները՝ զրահապատ տեխնիկա, դանդաղ արագություն ունեցող օդային թիրախներ, կենդանի ուժ այլ օբյեկտներ խոցելու ուղղությամբ: Ավելին, նշվում է նաև, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումը կշարունակվի: Այսպիսով` Ռուսաստանից Ադրբեջան է հասել զինտեխնիկայի նոր խմբաքանակ, ու հստակ պետք է հասկանալ, որ այս գործընթացի ավարտը չի էլ նշմարվում: Հայաստանում հասարակությունն ուշիուշով հետևում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու քայլերին, հատկապես երբ դա տեղի է ունենում հակամարտության սրման պահերին, մոտ երկու ամիս առաջ «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Այդպիսի սպառազինության կիրառման ամեն դեպք, բնականաբար, Հայաստանում շատ լուրջ կրքեր է առաջացնում՝ հաշվի առնելով մեր ժողովրդի հատուկ վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ»,- ասել էր նա հավելելով` «եթե ռուսական զենքը հավասարակշռության խախտման արդյունքում դառնա հակամարտության մեջ ռիսկի գործոն, ապա դա ձեռնտու չի լինի հենց Ռուսաստանին»: Պաշտոնական Երևանի, արդեն բազմիցս բարձրաձայնած դժգոհություններին Մոսկվան ուշադրություն էլ չի դարձնում: Մոսկվան հետևողականորեն շարունակում է սպառազինության վաճառքը Ադրբեջանին` նաև ապրիլյան քառօրյայից հետո: Ապրիլյան պատերազմից ուղիղ մեկ տարի անց, այս տարվա ապրիլի վերջերին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնեց, որ ադրբեջանական կողմը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ: Այդ հաղորդագրությունը հրապարակվեց Ադրբեջանի ՊՆ կայքում: Ըստ տեղեկությունների` փոխանցված զինտեխնիկան ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ են: Զինտեխնիկայի հետ Ռուսաստանը տրամադրելու է նաև տեխնիկան շահագործող զինծառայողների ուսուցման ծառայություններ: Նախկինում՝ 2007-2008թթ., Ադրբեջանը Ռուսաստանի պատվիրել և ստացել է ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչների ևս մեկ խմբաքանակ՝ 24 մեքենա: Իսկ ավելի վաղ, շուրջ 4 միլիարդ դոլարի սպառազինություն, որից 1 միլիարդ դոլարը` հարձակողական: Ակնհայտ է, որ Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինության մրցավազք է ստեղծել, ավելի ճիշտ հրահրել, և դրա ավարտը չի էլ երևում... Մի առիթով էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղղակի հաստատեց, որ Բաքուն ցանկանում է պաշտպանական ժամանակակից համակարգեր ձեռք բերել: «Այո, մենք բանակցություններ ենք վարում գնումների հետ կապված: Դուք լավ գիտեք, թե որքան զարգացած է ռուսական ռազմական արդյունաբերությունը: Մենք հետաքրքրված ենք հիմնականում ամենաժամանակից պաշտպանական զինատեսակներով: Դա վերաբերում է թե՛ ուղղաթիռային տեխնիկային, թե՛ պաշտպանական ամբողջ կոմպլեքսին»,-ասել էր Ալիևը՝ դավոսյան տնտեսական գլոբալ ֆորումի մասնակցության ընթացքում: Ալիևը հայտնել էր, որ կա Ադրբեջանի և Ռուսաստանի միջև զինտեխնիկայի ձեռքբերման նոր պայմանագրերի կնքման լավ հեռանկար: Հիշեցնենք, որ անցյալ տարի դեկտեմբերի 16-ին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը մեկնել էր Բաքու՝ Ալիևի հետ քննարկելու ռազմատեխնիկական համագործակցության, սպառազինության նոր մատակարարումներին առնչվող հարցեր: Իսկ արդեն Դավոսում Ալիևի լավատեսությունը, թերևս փաստեց, որ Ռոգոզինի այցը հաջողվածներից է եղել` Մոսկվայի համար «նոր բիզնեսի» ծաղկման տեսանկյունից: Փաստենք, որ Ադրբեջանը տիրապետում է ռուսական ամենաժամանակակից համակարգերին, ինչպես օրինակ զենիթահրթիռային «ՏՈՐ» և «ԲՈՒԿ» զենիթահրթիռային կայանքները, սակայն դրանք, թերևս բավարար չեն Հայաստանի ԶՈՒ-ին պատկանող «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի առկայության դեպքում: Հավելենք նաև, որ Ադրբեջանը Իսրայելից ձեռք է բերել Green Pine ռադիոտեղորոշիչի ժամանակակից համակարգ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am