Los Angeles Times-ի փոխանցմամբ, Հարավային Կալիֆորնիայում ավելի քան երկու ամիս ընտանիքի անդամները, կամավորականներն ու իրավապահ մարմինների ներկայացուցիչները փորձում են պատասխանել մեկ հարցի՝ որտեղ է 5-ամյա Արամազդը: Նախորդ շաբաթ Լոս Անջելեսի շրջանի դատախազը սպանության մեղադրանք է ներկայացրել երեխայի հորը՝ ավագ Արամազդ Անդրեասյանին,ով ձերբակալվել է:Լոս Անջելեսի ոստիկանությունը հոր տան մոտակա՝ Հարավային Փասադենայի զբոսայգի է բերել վարժեցված հոտառություն ունեցող շների, սուզորդները զննել են Սանտա Բարբարա շրջանի լիճը: Բացի այդ հայտարարված է, որ ցանկացած մեկը, ով կօգնի գտնել երեխային, կպարգևատրվի 30 հազար ԱՄՆ դոլարով:
Որպես երեխայի անհետացման գործում հիմնական կասկածյալ է մնում ավագ Արամազդ Անդրեասյանը: Ոստիկանության քննիչներն արձանագրել են, որ նրա մոտ վերջին շրջանում նկատվել են մտահոգիչ զարգացումներ: Նա փոխել է մազերի գույնը, սափրել է մորուքը ու սկսել ծրագրեր կազմել՝ մեկնելու մի երկիր, որտեղից կարող է խուսափել դեպի ԱՄՆ արտահանձնվելուց:
Քննիչները հավատացած են, որ 35-ամյա Անդրեասյանը սպանել է որդուն՝ կնոջ հետ ամուսնալուծության բուռն գործընթացի պատճառով: «Հետաքննիչները հավատացած են, որ սա նախապես ծրագրված գործողություն է եղել»,- ասել է ոստիկանության լեյտենանտ Ջո Մենդոզան:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը