Նիկոլ Փաշինյանը հրահանգ ունի. ձեռնոցը նետված է

Մինչ թուրքը եկել ու ամիսներ շարունակ տնավորվել է Սյունիքում, մինչ զոհասեղանին լեռնահայաստանն է ու Ադրբեջանի ղեկավարությունն ամեն օր նոր պատերազմով է սպառնում, Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը երկրի ներսում շարունակում են ընդդիմության դեմ պատերազմը, իսկ իրական թշնամուն հանգիստ թողել են, որ իրենց գործը տեսնեն, խլեն, պոկեն Հայաստանից, այն, ինչին ցանկանում են տիրանալ։  Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ անգամ իշխանական ֆրակցիան չընտրեց Հայաստան դաշինքից առաջադրված Արթուր Ղազինյանին հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Ղազինյանն այն ընդդիմադիրների ցանկում է, որոնք Նիկոլ Փաշինյանի կոկորդում են մնացել եւ նա ցանկանում է ազատվել այդ մարդկանցից։ Օրինակ Վահե Հակոբյանի եւ նրա սեփականություն համարվող պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ վերջին ժամանակների արշավի պատճառը Նիկոլ Փաշինյանին ուղղված սյունյաց ողջյուններն են, Փաշինյանի կարծիքով Վահե Հակոբյանն է եղել այդ խայտառակ ակցիայի կազմակերպիչը։

Իշխան Սաղաթելյանին փորձեցին պատժել պատերազմից հետո փողոցային ակցիաների ժամանակ Փաշինյանին ուղղված քննադատական ելույթների ու կոչերի համար եւ ԱԺ փոխխոսնակ ընտրեցին մի քանի քվեարկություն տապալելուց հետո։
Արթուր Ղազինյանն իր սուր գրառումների համար է հայտնվել Փաշինյանի թիրախում եւ ոչ միայն, ԱԺ-ում վերջին ծեծկռտուքի ժամանակ Ղազինյանի նետած շիշը հայտնվել է Փաշինյանի մերձակայքում, ինչն էլ պատճառ է դարձել, որ Փաշինյանը թիմին մղի ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ հաշվեհարդարի։
Մոռանալով երկրում առկա հազարավոր խնդիրները, անվտանգային հարցերը, բանակի անմխիթար վիճակը, պաշտպանության հանձնաժողովը երկրորդ նիստն է նվիրում մի այնպիսի հարցի քննարկման, որը թերեւս աղերս չունի ներկայիս մարտահրավերների դեմ։ Փոխարենը իշխանականները սանձարձակության եւ ցինիզմի բարձր մակարդակ ցուցադրեցին։ Օգտագործելով ընտրություններում ստացած վստահության քվեն՝ արդեն երկու ամիս է Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ամենաթողության ու լկտիության մաստեր-կլաս են ցուցադրում, բանը հասել է նրան, որ նախկիններին՝ ներկայիս ընդդիմությանն են մեղադրում 44-օրյա պատերազմի, պարտության եւ կատարված աղետի հարցում։

Չի բացառվում իշխանությունն այդպես էլ մինչեւ խորհրդարանի լիազորությունների ավարտը, կամ արտահերթ գործընթացներ չընտրի հանձնաժողովի փոխնախագահ, մանավանդ, որ ԱԺ կանոնակարգ օրենքը նման բան չի պարտադրում, պատերազմ տանուլ տվածներին ձեռնտու է այս անմեղ հարցով զբաղեցնել հանրությանը՝ ուշադրությունը շեղելով իրական մարտահրավերներից, չի բացառվում, որ մի քանի փորձից հետո, ի վերջո, ընտրեն փոխնախագահ՝ ցույց տալով, որ իրենք են դրության տերը, ինչ ուզեն, այն էլ կանեն։

Իսկ ընդդիմության համար սա հերթական դասը պետք է լինի, որ ընտրությունները իրապես չեն լուծել Հայաստանում հետպատերազմական ճգնաժամը, ավելին, ժամանակը իրենց դեմ եւ իշխանության օգտին է աշխատում, իշխանությունները հունիսի ընտրությունների արդյունքները դրոշակ դարձած ամենուր եւ բոլորի գլխին սուր են ճոճում, այդ թվում՝ ընդդիմության։ Ուստի օր առաջ, ժամ առաջ հարկավոր է վերադառնալ ելման դիրքի եւ սրել պայքարն իշխանության դեմ այնպես, ինչպես նոյեմբերի 9-ից հետո, անշուշտ, օգտագործելով ինչպես խորհրդարանի ամբիոնն, այնպես էլ փողոցը։ Պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ այս իշխանությանը պետք է պատասխանել սեփական մեթոդներով՝ հայհոյում են, պետք է հայհոյես, ծեծում են՝ ծեծես, ավելին, հաճախ անցնես հակահարձակման՝ մոռանալով իշխանության հետ համագործակցելու ցանկացած տարբերակ։

Անի Սահակյան

դիտվել է 3686 անգամ
Լրահոս
Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am