Քիչ առաջ ոստիկանները բռնի ուժով Ժիրայր Սեֆիլյանին և գործով մյուս ամբաստանյալին՝ Ներսես Պողոսյանին, հեռացրին նիստերի դահլիճից՝ կատարելով դատարանի ցուցումը։
Ամբաստանյալները դատավոր Տաթևիկ Գրիգորյանի ներս մտնելիս ոտքի չէին կանգնել. այսպիսով՝ դատավորը դա դիտեց որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ։ Հաղորդում է «Ա1+»-ը:
Ժիրայր Սեֆիլյանը և Ներսես Պողոսյանն ինչ-որ բան էին հայտարարում դատարանի դահլիճում, բայց դա լսելի չեղավ։ Գործով փաստաբաններից Արսեն Մկրտչյանը հայտարարեց, որ նրանք նշել են, թե դատարանի դեմ անձամբ ոչինչ չունեն, սակայն այդ գործը կարված է, և իրենք կապ չունեն առաջադրված մեղադրանքի հետ։
Այս դատական նիստին ոչ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանը, ոչ էլ Ներսես Պողոսյանի պաշտպանը չէին մասնակցում. նրանք դատարանի շենքից դուրս են կանգնած։ Այսօր դատարան բերվեց նաև Գևորգ Սաֆարյանը, սակայն հեռացվեց՝ մինչ նիստն սկսվելը։ Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար հեռացվել էր նաև Գևորգ Սաֆարյանը։
Դատավորը դատական նիստը հետաձգել է մինչ 12.30։
«Ա1+»
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը