«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը Երևան քաղաքի թիվ 1 ընտրատարածքը ներառող Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում գրասենյակներ է բացում:
Armtimes.com-ը Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածում տեսանկարահանել է այդ գրասենյակներից մեկը, որը տեղակայվել է Միհրան Պողոսյանին պատկանող նախկին «Ֆլամինգո» սուպերմարկետի տարածքում: Այդ տարածքն առավել հայտնի է 5-րդ զանգվածի «փռի շենք»:
Գրասենյակը գրեթե կահավորվել է, իսկ ապակիների վրա փակցված է «Քեթրին» հասարակական կազմակերպության տարբերանշանը: Ի դեպ, այս գրասենյակի վրա փակցված է նաև, որ այն «Քեթրին» ՀԿ-ի «Նոր Նորք» մասնաճյուղն է: Թե ինչ նպատակով է Միհրան Պողոսյանը գրասենյակաշինությամբ զբաղվում, կարելի է միայն ենթադրել, որոշ հանգամանքներ վերհիշելով:
Խորհրդարանական ընտրություններից առաջ մամուլում շատ գրվեց այն մասին, որ Միհրան Պողոսյանը Երևանի քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի: Իհարկե, քարոզարշավի շրջանակներում նա հերքում էր, թե տարաձայնություններ ունի Տարոն Մարգարյանի հետ, բայց չէր հերքում իր հավակնությունների մասին լուրերը:
…Խորանալով ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում, պարզում ենք նաև, որ Միհրան Պողոսյանը գրասենյակ կբացի նաև Մոնումենտում և Քանաքեռում:
Ստացվում է, որ 3 վարչական շրջանում Միհրան Պողոսյանն ավելի շատ գրասենյակ կունենա, քան հենց ՀՀԿ-ն: Ըստ էության, Միհրան Պողոսյանը փորձում իր ազդեցությունն ավելի մեծացնել Երևան քաղաքում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը