Աչոկ հավաքելու փորձերը եղել ու լինելու են

«Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարել է. Այս քննարկման մթնոլորտն է հետաքրքիր: Կոնկրետ ուժերի և գործիչների վարքն է հետաքրքիր: Նույնիսկ քաղաքական մեկ ուժի ներսում փոքր խմբակների վարքն է հետաքրքիր: Անհետաքրքիրը թույնի, չարության, սարկազմի անփոփոխ չափաքանակն է: Մենք քաղաքական այս համագործակցության ընթացքն ու հիմնավորումները ներկայացրել ենք: Անհրաժեշտությանը բխեցրել ենք նոր Սահմանադրությունից, երկրում որակական, արմատական փոփոխություններ կատարելու հրամայականից:    Ստորագրվելիք երկկողմ համագործակցության համաձայնագրում ցանկություն ու աչք ունեցողները կտեսնեն նպատակներն ու անելիքները: Ցանկություն ու աչք ունեցողները կտեսնեն Հանրապետության նախագահի վերջին ծրագրային ելույթի և մեր մոտեցումների ընդհանրությունը: Ուժերի մեկտեղումը այս փուլում մենք դիտարկում ենք գործնական քայլերով մեր քաղաքացիների մոտ հույս, դրական սպասումներ առաջացնելու, աշխատանքով բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու հնարավորություն: Մենք այս քայլին գնում ենք հավատով ու պատասխանատվությամբ: Դժվար պահին բեռ վերցնելու կամքով: Հայհոյանքը, չարախոսությունը, չկամությունը մեզ ետ չեն կանգնեցնելու ծառայության մեր սկզբունքներից: Հիմա ի՞նչ է քննարկվում այստեղ: Հստակ ասվեց՝ նախարարությունը բաժանվում է քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ: Հիշեք՝ գլխավորը ¦քաղաքական§ բառն է: Ու սա չեն հասկանում կամ չեն ցանկանում հասկանալ քաղաքական որոշ ուժեր ու գործիչներ: Զարմանալի, բայց նաև զարմանալի չէ, երբ այստեղ դրսևորվող պատկերն ու հոգեբանությունն ես նկատի ունենում: Խոսում են կոալիցիայի իրենց պատկերացումներից, խոսում են Դաշնակցության անունից, խորհուրդներ են տալիս: Ձեզ նայեք: Դուք ի±նչ եք արել: Մի փուշ հանե±լ եք այս ժողովրդի մատից: ՕԵԿ-ը քաղաքական հայտարարություն է անում: Ժամանակին ընդամենը արտակարգ իրավիճակների վարչություն էր: Առանձին նախարարություն դարձավ քաղաքական դրդապատճառով, և հենց ՕԵԿ-ական պարոն Շահգելդյանն էլ նախարար դարձավ: Էսքան էլ կարճ հիշողություն: Մենք ԱԺ-ում 12 մշտական հանձնաժողով ունենք՝ իրենց նախագահներով, տեղակալներով, մեքենաներով: Էդքան խիստ անհրաժեշտությու±ն են, թե± քաղաքական նպատակահարմարություն: Այս քննարկվող հարցը պոպուլիզմի, ինքնահաստատման միջոց դարձնելը, հանրության մոտ այս համագործակցությունը վարկաբելու, կոպիտ ասած՝ աչոկ հավաքելու փորձերը եղել ու լինելու են: Շարունակեք նույն ոգով: Մենք՝ դաշնակցականներս, աշխատանքի և պատասխանատվության կողմանից ենք: Նոր Սահմանադրությամբ մեր նպատակներից մեկն էլ քաղաքական նոր մշակույթ ձևավորվելն է, երբ քաղաքական ուժերը մրցակցում են, բանավիճում, փոխզիջումներով գնում համաձայնությունների, գտնում ոսկե միջինը: Որտեղ թշնամանքը, ատելությունը, առճակատումը տեղ չունեն: Ցավոք, դեռևս շատ հեռու ենք այդ մշակույթից: 19 փետրվար 2016թ.  

դիտվել է 51 անգամ
Լրահոս
ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am