Մոսկվան Երևանին ցույց տվեց Ալիևի հետ ռազմավարական հարաբերությունների խորությունը

«Այս պահին խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություն չի ընթանում», - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ իր առաջին հանդիպմանը հետևած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը որևէ պահի բանակցություններ սկսեն խաղաղության պայմանագրի շուրջ, ապա այդ բանակցությունների օրակարգում, անպայման, պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ֆիքսված սկզբունքների հիման վրա», - ասել էր Հայաստանի արտգործնախարարը:

Այցի շրջանակներում տեղի ունեցած հայ -ռուսական բանակցություններին Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը Հայաստանի ռազմավարությունն է, սակայն խաղաղության խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը։ Ընդ որում՝ Արարատ Միրզոյանը այս միտքը կրկնել է թե՛ Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով բանակցությունները սկսելիս, թե՛ համատեղ ասուլիսին։ Միրզոյանն իհարկե մի քանի անգամ շեշտեց, որ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, իր ուզած ձևով է այդ համաձայնագրի դրույթները մեկնաբանում և, ընդհանրապես, խախտում է միջազգային նորմերը։

Միրզոյանը մոսկովյան իր առաջին բանակցություններին խոսել է Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին: Նա, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին հայ ռազմագերիների մի մասին վերադարձնելու համար, սակայն ընդգծել է, որ տուն պետք է վերադառնան բոլորը։

Հետաքրքիր հայտարարություն ռազմագերիների մասին արել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Եթե նախկինում պաշտոնական Մոսկվան ընդգծված հայտարարում էր, որ ռազմագերիների վերադարձի հարցում ունի հստակ դիրքորոշում՝ բոլորը բոլորի դիմաց, այսօր Լավրովը փորձեց արդարացնել Բաքվին՝ ասելով. - «Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրի 8-րդ կետում խոսվում է այն ռազմագերիների մասին, որ գերեվարվել են ռազմական գործողությունների ժամանակ, իսկ այսօր Բաքվում պահվում են մարդիկ, որ գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո»։ Այդուամենայնիվ, Լավրովն ընդգծել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը խաղաղությանն ուղղված լավ քայլ կլիներ Բաքվի կողմից, ինչպես նաև նման քայլ կլիներ, եթե Հայաստանը Ադրբեջանին հանձներ ականապատված բոլոր տարածքների քարտեզները։

Այսինքն, Մոսկվան, փորձում է արդարացնել իր միջնորդական առաքելությունը, որպեսզի չմեղադրեն, որ ռուսական կողմը չի կարողանում ադրբեջանական կողմին ստիպել կատարել իր ստանձնած պարտավորությունները:

Եվ փաստորեն, Մոսկվան կրկնում է Ալիևի դիրքորոշումը՝ Բաքվում պահվում են նոյեմբերի 9-ից հետո գերի ընկածները, ու վերջ:

Իսկ թե ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանի սահմաններից մարդիկ գերի վերցվում, ինչո՞ւ Ադրբեջանական ստորաբաժանումները գտնվում Հայաստանի ինքնիշխան տարածքում, Լավրովին, վստահաբար, դա չի հետաքրքրում: Եթե Մոսկվային անհանգստացներ ռազմավարական դաշնակից Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հարցը՝ Մոսկվան մեկ տողանոց դիրքորոշում կարտահայտեր և կդատապարտեր Բաքվի ապօրինի գործողությունները:

Փոխարենը, Ռուսաստանի ԱԳ նախարարն հերթական անգամ խոսում է դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները հնարավորինս արագ սկսելու անհրաժեշտության մասին։ Մինչդեռ այս դեպքում էլ հայտնի է պաշտոնական Երևանի դիրքորոշումը՝ Ադրբեջանը խախտել է միջազգային նորմերը և մայիսի 12-ին ներթափանցել Հայաստանի սուվերեն տարածք:

Այս պայմաններում, երբ Մոսկվան հստակ բռնել է Բաքվի պահանջների բավարարման ուղին, անհրաժեշտ է ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Մոսկվային չհաջողվեց 44-օրյա պատերազմից հետո հանդես գալ որպես չեզոք պետություն:
Մի կողմ թողնելով ռուսական քարոզչամեքենայում իշխող ադրբեջանական նավթադոլարներով սնվող լրագրողների ու փորձագետների հակահայկական գործունեությունը ռուսական մեդիայում, մյուս կողմից ՌԴ իշխանություններն են իրենց հերթին հաճախ կամ կրավորական կեցվածք բռնում Հայաստանի շահերին վերաբերող այս կամ այն դեպքում, կամ որ ավելի վատ է՝ ուղիղ Բաքվի գնահատականներն ու կեցվածքն են արդարացնում:

Սա նշանակում է, որ խոշոր հաշվով Հայաստանը դաշնակից չունի, իսկ Միրզոյանի այցը Մոսկվա ընդգծել է մեկ փաստ՝ ռուսական բացահայտ աջակցությունը ադրբեջանական իշխանությունների դիրքորոշմանը, հետևաբար, եթե ամփոփելու լինենք՝ Միրզոյանի առաջին արտասահմանյան այցը, մեղմ ասած՝ հաջողված չէր:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3892 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am