Ի՞նչ կապ ունեն «օրենքով գողերը» Գյումրու կրակոցների հետ. քաղաքը շրջափակված է ոստիկաններով. Aravot.am (տեսանյութ)

Aravot.am-ը գրում է, որ Գյումրու Սայաթ-Նովա փողոցը, որտեղ երեկ ուշ ժամի հնչել են կրակոցներ, այսօր շրջափակված է ոստիկաններով, դադարեցված է երթևեկությունը, քաղաքային տրանսպորտը ստիպված փոխել է իր ուղղությունը։ Տեղում աշխատում են քննիչները, քրեագետները, զննում Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող բոլոր սպասարկման օբյեկտների տարածքները: Դեպքի մասին խանութատերերը գրեթե ոչինչ չգիտեն, «Պոնչիկ-մոնչիկ» սրճարանի աշխատակիցները ևս խուսափում էին որևէ բառ ասելուց, թեև իրադարձությունները ծավալվել են հենց սրճարանի դիմաց։ Ըստ մեր տեղեկությունների, տուժող կողմը՝ 1981 թվականին ծնված Գեորգի Հակոբյանը՝ իր շրջապատով, նստած է եղել սրճարանի բացօթյա տարածքում, սրճարանից դուրս գալուց վիճաբանություն է սկսվել ու հնչել են կրակոցներ։ Ըստ բժիշկների, տուժողը կողմի վիճակը կայուն ծանր է, նա Ախուրյանի տարածաշրջանի վաղամեռիկ դատախազ Հակոբ Հակոբյանի որդին է։ Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ, դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված 8-10 պարկուճներ ու գնդակ։ Դատախազն ասաց, որ այս պահին չունեն որպես կասկածյալ ներգրավված, բերման ենթարկված անձինք։ Ըստ դատախազի, հետաքննական մարմինը ունի տվյալներ, վարկածներ, սակայն այս պահին տվյալներ չեն հրապարակում՝ ելնելով նախաքննության շահերից։ Դատախազն ասաց, որ հարցաքննել են տարածքի բնակիչներին, սակայն նրանք էական նշանակության ունեցող ցուցմունքներ չեն տվել։ Առգրավված են նաև տարածքի սպասարկման օբյեկտներում տեղադրված տեսախցիկները։ Մանրամասները՝ այստեղ;

դիտվել է 10 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «Ո՛չ Նիկոլին․ կարևոր առաջարկ՝ ընդդիմադիր ուժերին»․ Լևոն Զուրաբյան (video) Արտենիի ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը նոր է զորացրվել, գնում էր դաշտից խոտը տուն բերելու Մեծ Բրիտանիայի վարչապետ հայտարարել է հրաժարականի մասին Կալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին․ պատգամավորի թեկնածուն ևս կալանավորված է Հրապարակումները, որոնք վերաբերում են ազգային ինքնությանը, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ. հայտարարություն Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան Գեղամյան Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Հայ կանայք մեկնում են Բաքու․ Նաիրա Զոհրաբյան (video) Արաբկիրի թաղապետն ամուսնացել է. հարսանիքին կարճ ժամանակով ներկա է եղել Փաշինյանը. Armlur.am 50 մտավորականների հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի և բոլոր քաղբանտարկյալների Ահա և վերջ... Պետք չէ հիստերիայի մեջ ընկնել, պետք է մտածել. Սոլովյովը՝ Մոսկվայի վրա հարձակման մասին (video) Զեյնալյանը և Վարդանյանը չեն մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Ադրբեջանը, ի թիվս զավթողական օրակարգի, նաև մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերազմ 8–րդ օրն է՝ Փամբակ գետում նույն թափով որոնում են 13–ամյա աղջկան Օրավարձով աշխատողներ են եղել, գնում էին բերքահավաքի. մանրամասներ Արտենիի ողբերգական վթարից Կոտրել են Սերգեյ Սոբյանինի տելեգրամյան ալիքը. այնտեղ հայտնվել են «Մոսկվան այրվելու է» գրառումն ու Ուկրաինայի զինված ուժերին նվիրատվություն անելու հղումներ Եթե Փաշինյանը գնա դեպի Ալիև, պատկերացնու՞մ եք՝ ինչ սարսափելի վիճակում ենք լինելու․ քաղաքացիներ (video) Ինչպես ասում էր դասականուհին՝ սա թարգեք, կպեք գործերին Ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, էս ինչ խայտառակ ընտրություններ էին․հարցում (video) Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել Հայցն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի մերժվել է Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր Բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները․ կա զոհ և 9 տուժած. ՆԳՆ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am