Առաջ, երբ չկար համացանց, գիտելիքը նույնականացվում էր կուտակած ինֆարմացիայի հետ: Որքան շատ գիրք եք կարդացել և որքան լավ հիշողություն ունեք, այնքանով համարվում էիք լավ մասնագետ: Ինֆորմացիան ինքնին արժեք էր համարվում և քննությունների ժամանակ ստուգվում էին գիտելիքները` այսինքն, ինֆորմացիայի պաշարը և, բնականաբար, գնահատվում էր ունեցած ինֆորմացիայի ծավալը:
Հիմա աշխարհը փոխվել է: Մեր հիշողությանը փոխարինում է համակարգիչը, կամ ավելի ճիշտ` համացանցը: Ցանկացած ինֆորմացիա կարելի է վայրկյանների ընթացքում համացանցում գտնել: Հիմա արժեքը ոչ թե ԻՄԱՆԱԼՆ է, այլ ՀԱՍԿԱՆԱԼԸ:
Հասկանալու դեպքում կարող եք համացանցում որոնել այն ինֆորմացիան, որը ձեզ պետք է և նաև կարողանալ զատել պետքական և անպետք ինֆորմացիան: Դա է այժմ կարևորը: Այժմ կրթության իմաստը հասկանալն է, այլ ոչ թե հիշելը:
Իսկ ինչու է դպրոցական քննություններում շեշտը դրվել իմանալու, այլ ոչ թե հասկանալու վրա: Որովհետև մարդիկ փող են աշխատում և դա իրենից մի մեծ ու անիմաստ ինդուստրիա է ներկայացնում:
Միայն Հայոց լեզվի քննությունների հարցերը նայելու դեպքում պարզ է դառնում անիմաստ ու խրթին բառակույտերը անգիր անելու անհրաժեշտությունը: Վերջերս այդ բառերի կույտով փորձում էի ստուգել իմ գիտելիքները, պարզվեց, որ անհույս անգրագետ եմ` բառերի մեծ մասն առաջին անգամ էի լսում և ցանկության դեպքում էլ չէի կարող այդքանը անգիր հիշել:
Եթե պատգամավորներից ու նախարարներից քննություն վերցնենք, ապա վստահ եմ՝ նրանցից ոչ մեկը 10 (20-ից) չի ստանա: Օրինակ, կարելի է Կրթության նախարարից Հայոց լեզվի քննություն վերցնել, տեսնենք քանի միավոր կհավաքի: Եթե 15 միավորից քիչ հավաքի, պետք է ստիպել, որ այդ հարցաթերթիկներն ուտի և որպես մարդասիրական քայլ կարելի է կետչուպ տալ հարցաթերթիկների հետ:
Պատմության հարցերը տարեթվերի ու ամսաթվերի անգիրի վրա է հիմնված, այլ ոչ թե երևույթների տրամաբանությունը հասկանալու: Իմջիայլոց, եթե քննություն վերցնենք այդ հարցաթերթիկները կազմողներից, ապա մեծ հարց է, թե իրենք որքանով են հասկանում պատմության և երևույթների տրամաբանությունը: Վստահ եմ, որ շատ տխուր պատկեր կստանանք: Բայց դա մի կողմ դնենք:
Ինչպես նշեցի, հիմքում ՓՈՂՆ է, երեխաներին մասնավոր պարապմունքների համար պետք է ուսուցիչներ վարձել` հիմնական անպետք և հաճախ սխալ ինֆորմացիան անգիր անելու համար, իսկ դա մեծ ստվերային համակարգ է և այդ գումարի մի մասը ծորում է... փորձեք երեք անգամից կռահել դեպի ում գրպանը:
Փող-Փող-Փող ...
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը