«LG Electronics»–ի ինքնապատասխանիչը ադրբեջաներեն է պատասխանում. video
«Հայաստանի ադրբեջանացման նիկոլական քաղաքականությունը «պտուղներ» է տալիս նաև բիզնեսի ոլորտում»,- այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը և հրապարակել տեսանյութ, ըստ որի Հայաստանում գործող էլեկտրոնային խանութներից մեկի ինքնապատասխանչը այցելուներին հայերենից բացի ադրբեջաներեն է պատասխանում։ Մասնավորապես այցելուները զանգահարում են «LG Electronics» խանութ սրահ։ Ինքնապատասխանիչը նախ հայերենով է նշում աշխատանքային ժամերը, ապա ադրբեջաներեն։