Բախվել են Toyota Camry-ն ու Opel-ը. կա վիրավորախվել են Toyota Camry-ն ու Opel-ը. կա վիրավոր
![Բախվել են Toyota Camry-ն ու Opel-ը. կա վիրավորախվել են Toyota Camry-ն ու Opel-ը. կա վիրավոր](/timthumb.php?src=/disc/27-08-21/e2955ba7013a79bff14a6d0bdc726822.jpg&w=708)
Այսօր՝ օգոստոսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նոր կառուցված ավտոճանապարհի սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչ՝ 20-ամյա Ժիրայր Փանոսյանի վարած Toyota Camry և Սիսիան քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Էդգար Մովսիսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel-ի գազաբալոնը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։