Նիկոլի «Խաղաղության դարաշրջանը» և Գորիս-Կապան փակված ճանապարհը

Նիկոլի ներկայացրած կառավարության ծրագրի հիմնական մեխն, այսպես կոչված, «Խաղաղության դարաշրջանի» ապահովումն է։ Ըստ այդմ՝ կառավարությունը պատրաստվում է հերթական անգամ բավարարել Ադրբեջանի ժողովրդին՝ սահմանագծվել, սահմանազատվել, կոմունիկացիաները բացել ու կերակրել «հպարտ» քաղաքացիներին։

Կառավարության ծրագիրը դեռ չընդունված արդեն չդիմացավ փորձությանը։ Քանզի ադրբեջանական զորքը երեկ գիշերվանից փակել էր Գորիս-Կապան ճանապարհահատվածը՝ շրջափակման մեջ թողնելով տասնյակ հայկական ավտոմեքենաներ ու ստիպելով մյուս մեքենաներին Տաթևի ճանապարհով գնալ։ Մեր բանակը, նիկոլական իրականության համաձայն, ոչինչ չի արել ու միայն ռուսական միջամտության արդյունքում է խնդիրը լուծվել (այս պահի տեղեկատվությամբ)։

Ադրբեջանն այդպիսով ցույց տվեց, թե ինչ է իրականում նշանակում «Խաղաղության դարաշրջանը»։ Դա, ըստ էության, հայկական պետության վերացումն է՝ «Չկա Հայաստան, չկա խնդիր» տարբերակով։ Այսինքն՝ «Ապագա կա ապագա» կարգախոսն իրականում նոր ապագա է բացում ադրբեջանաթուրքական զույգի համար։

Ալիևը չի էլ թաքցնում, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի նախապայմանն իր համար Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է Ադրբեջանի կազմում, հայկական զորքերի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև Սյունիքի միջանցքի տրամադրումը։

Երեկ գիշեր Ադրբեջանը կոնկրետ ցույց տվեց, թե ինչն է իր ուզածը և ինչ է սպասվում Նիկոլի ծրագրած «Խաղաղության դարաշրջանի» դեպքում։ Իսկ այդ ընթացքում ՔՊ-ի ադրբեջանաթուրքական կին լոբբիստներն ԱԺ-ում փրփուրները բերաններին քարոզում էին «Խաղաղության դարաշրջանի» մասին։ Դե իսկ ՔՊ-ական Աղազարյան Հովիկը Էրդողանի անմեղության կանխավարկածն էր պաշտպանում, բայց սա արդեն ուրիշ թեմա է։

Հայկ Ուսունց

Հ․Գ․ Ի դեպ, նորանշանակ Պաշտպանության նախարարից ձեն-ձուն չկա՞։ Թե բա հրահանգել է ադրբեջանական զինվորների՝ անգամ մեկ սանտիմետր առաջ գալու դեպքում կրակել։

7or.am

դիտվել է 443 անգամ
Լրահոս
«Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է հարվածել բրիտանական ռազմական օբյեկտներին Ուկրաինայում և դրա սահմաններից դուրս Աշխատանքը բարդացնում էին տեղանքի դժվարանցանելիությունն ու քամին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 27-ին 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր շրջվել. վիրավորներից մեկը անչափահաս է Ճանապարհը փակել են, ծեծել վարորդին․ Երվանդ Քոչարի փողոցում միջադեպի մասնակիցները ձերբակալվել են ԱԱԾ-ից արտահոսք է եղել․․․ Փաշինյա՛ն, «գլուխդ կոխիր ասֆալտի մեջ ու վայելիր համը»․ Գեղամ Մանուկյան (video) «Նիկո՛լ, դու վախեցիր, որ հաշմանդամության նպաստի հույսին ես մնալու»․ Արմինե Ադիբեկյան (video) Ընտանիք մտնելը «շանտղություն է», ո՞նց եք պատասխան տալու (video) Արցախցիների շրջանում աղքատությունը կազմել է 50 տոկոս, տապալել եք նրանց զբաղվածության հարցը (video) Աննա Վարդապետյան, ձեր երեխաների հաշվի՞ն եք անում էս սարսափելի գործողությունները․ Արմինե Ադիբեկյան (video) «Ես ձեր գնահատականի կարիքը չունեմ, մի՛ խանգարեք,», «Չփորձվեք ինձ մի բան ասել»․ լեզվակռիվ ԱԺ-ում (video) Գյումրիում զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատախազին Սասուն Միքայելյանը ասում ա՝ ցարի բոգ էր Քոչարյանը, լռե՛ք․մանրամասն խոսե՞մ հոկտեմբերի 27-ից․Մանուկյան (video) Ու էս ամենը իմ և ձեր հարկերի հաշվին. Դավիթ Գալստյան Ռուբինյա՛ն, փորդ չէր ցավու՞մ, երբ սուտ էիր խոսում․ Մեսրոպ Մանուկյանի խոսքից Ռուբինյանը պոռթկաց (video) Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Արամայիս Թախմազյանը ու կինը վտարվել են եկեղեցու բնակարանից Ես ձեզ դեռ անդրադառնալու եմ․ լեզվակռիվ Էդգար Ղազարյանի և ՔՊ-ականների միջև (video) Կոտայքի մարզում «Chevrolet»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա մահացել է Ագնեսա Խամոյանը բղավեց Սասուն Միքայելյանի ու Անդրանիկ Քոչարյանի ուղղությամբ. «էս ինչ ցուցակ է» (video) Սխալ գնահատականներով կառավարությունը իրար է հակադրել Հայրենիքի և Սփյուռքի հզորացումը․ ՀՅԴ Հայ Դատ Հենց այդ քայլերով Ադրբեջանի ոչնչացումն անխուսափելի է լինելու, պետք է գործել․ Նաիրի Հոխիկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am