Արցախում գրանցվել է զբոսաշրջության 42% աճ
Արցախում այս տարվա ապրիլ ամսին, նախորդ տարվա ապրիլի համեմատ գրանցվել է զբոսաշրջության 42% աճ, իսկ մայիս ամսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 222% աճ: Զբոսաշրջության ոլորտի առաջանցիկ տեմպերին նպաստել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը, որի տնտեսական էֆեկտն առաջին հերթին զբոսաշրջության վրա է արտահայտվել:
