Գեղարքունիքի մարզում բախվել են Opel Astra-ն և Nissan X-Trail-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ
![Գեղարքունիքի մարզում բախվել են Opel Astra-ն և Nissan X-Trail-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ](/timthumb.php?src=/disc/24-08-21/12b6bd3c83eec9146c27aa6155bb3d9a.jpg&w=708)
Այսօր, օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Nissan X-Trail և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ երեխաներ, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով Nissan-ը գլխիվայր շրջվել է։
Վերջիններս նաև հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբալոնները։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Օպերատիվ են գործել Սևանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև վիարվորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։