«Անհրաժեշտություն կա կրճատել ժամկետային զինծառայության ժամկետները. այլևս պատրաստ է բանակի բարեփոխման հայեցակարգը, ինտենսիվ բարեփոխումներ են կատարվելու, և այդ տրամաբանության շրջանակում մտադիր ենք անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի մոդելին: Դա նշանակում է, որ ժամկետային զինծառայողների թվի կրճատում կլինի, ավելի շուտ՝ զինծառայության ժամկետի կրճատում: Պրոֆեսիոնալ բանակը չի նշանակում պայմանագրային զինծառայություն, դա ենթադրում է, որ մարդն իր ամբողջ ժամանակը պետք է տրամադրի ծառայությանը: Օրինակ՝ պայմանագրային ծառայության դեպքում որոշակի ժամանակահատված դիրք են պահում, որոշակի ժամանակ էլ ազատ են: Մենք ուզում ենք ամբողջապես փոխել այս մոտեցումները: Մենք ուզում ենք, որ սահմանային հսկողությունն ու պաշտպանությունն ամբողջապես փոխանցվի Սահմանապահ զորքերին. այդ նպատակով ԱԱԾ-ն պետք է ընդլայնի սահմանապահ զորքերի թվաքանակը, իսկ բանակն ամբողջապես պետք է կենտրոնանա ռազմական գործում հմտանալու վրա, իսկ երբ սահմանների պաշտպանության անհրաժեշտություն առաջանա, միայն այդ դեպքում զբաղվի ռազմական գործողություններով»,- «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով կառավարության նոր ծրագրում ՀՀ ԶՈՒ բարեփոխումների վերաբերյալ դրույթներին:
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը