Ալիևը թակարդ է լարել ռուսների համար. Մոսկվան գիտի ու գործում է

Պաշտոնական Մոսկվան վերջապես արձագանքեց Հայաստանի չզինելու Ալիևի կոչին, իսկ ավելի ճիշտ՝ սպառնալիքին...

Մոսկվան, պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Հայաստանին չզինելու կոչին, հայտարարել է, թե այս կամ այն երկրին զենք վաճառելը Ռուսաստանի սուվերեն իրավունքն է, և բացի այդ, Ռուսաստանը միշտ հաշվի է առնում ուժերի բալանսը տարածաշրջանում։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նաև ասել է, թե ռազմատենչ հայտարարությունները չեն նպաստում իրավիճակի կարգավորմանը, և որ Մոսկվայի անվերապահ առաջնահերթությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի և ընթացիկ տարվա հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է: Ագրեսիվ հռետորաբանությունն այս նպատակը չի մոտեցնում, ասել է Զախարովան` առանց նշելու, թե ում հայտարարությունների մասին է խոսքը, թեև հարցում, որին Զախարովան պատասխանել է, մեջբերվել էր մի քանի օր առաջ արած Ալիևի հայտարարությունը։

Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը շեշտել է, թե Բաքվի և Երևանի հետ շփումները կանոնավոր կերպով իրականացվում են, բանակցությունները մշտապես տարվում են, մեծամասմաբ ոչ հրապարակավ, քանի որ քննարկվող հարցերը զգայուն են. «Պարզապես դա կարող է իսկապես խանգարել կայուն արդյունքի հասնելուն։ Եվ այդ կապակցությամբ կուզենայի նշել Անդրկովկասի երկրների քաղաքական գործիչների առճակատման կամ առավել ևս ռազմատենչ հռետորաբանության բացարձակ անարդյունավետ լինելը: Այն հարվածում է անմիջապես, ցավոք, մեկ կետի և վնաս է հասցնում գլխավորին՝ կայուն արդյունքի հասնելուն»։

Զախարովան գոհունակությամբ նշել է նաև, որ եռակողմ աշխատանքային խումբը օգոստոսի 17- ին վերսկսել է իր աշխատանքները և արդեն անցել է պրակտիկ քննարկումների։ Նա հերթական անգամ նաև կողմերին կոչ է արել հնարավորինս արագ սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները։ Զախարովայի խոսքով` իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրվել է երկու կողմերի միջև վստահության դեֆիցիտի պատճառով, և դեմարկացիայի մեկնարկը կարող է օգնել կողմերին այս հարցում։ Դե իսկ Ռուսաստանն էլ, ինչպես բազմիցս հայտարարվել է, պատրաստ է խորհրդակցական աջակցություն ցուցաբերել այս հարցում:

Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն ինչպես միշտ շեշտել է նաև, որ ռուս խաղաղապահների արդյունավետ աշխատանքի շնորհիվ իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գոտում, այդուամենայնիվ, մնում է համեմատաբար հանգիստ։

Իրականում, Մոսկվան բավական ծանր բեռի տակ է: Հայաստանի իշխանությունը պաշտպանական հարցերը դրել է Ռուսաստանի ուսերին, որը միաժամանակ խաղաղապահ առաքելություն պետք է իրականացնի, ինչը նշանակում է, որ Մոսկվան Ադրբեջանի տեսանկյունից որոշակի չեզոքություն էլ պետք է պահպանի:

Ռուսաստանին ձեռնտու չեն սահմանային միջադեպերը, առավելևս՝ կրակոցները, բախումները, և իհարկե՝ ռազմական գործողությունների վերսկսումը: Սա լավ գիտակցում է Բաքուն, որը ձգտում է Ռուսական խաղաղապահ առաքելությանը դուրս հանել Լեռնային Ղարաբաղից:

Իսկ ո՞ր դեպքում դա կարող է տեղի ունենալ... Երբ ԼՂ-ում լարվածություն լինի, բախումներ արձանագրվեն, օրինակ՝ ադրբեջանցի զինծառայողներ զոհվեն, և Ալիևն այդ ժամանակ հստակ կարող է պահանջել ԼՂ-ից ռուսական խաղաղապահների հեռացումը:

Պատահական չէ, որ մի քանի անգամ իր ելույթներում Ալիևն ակնարկեց, թե ռուս խաղաղապահները «գտնվում են իրենց հողում՝ ժամանակավորապես»:
Հետևաբար, պետք է հասկանալ, որ ցանկացած քայլ ընդդեմ ռուս խաղաղապահների կարող է Ալիևի լարած թակարդը լինել՝ նրանց ԼՂ-ից հեռացնելու ու Արցախն ամբողջապես տիրելու նպատակով:

Հենց այդ պատճառով է Մոսկվան զգուշավորություն ցուցաբերում, և չի ցանկանում ակնհայտ թեքվել դեպի կողմերից մեկը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5141 անգամ
Լրահոս
Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video) Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակն այս պահին ՔՊ-ի ջանքերով տեսանելի ապագայում հայտնվելու ենք թուրքական շահերի ու նրա զինուժի ուղիղ պահանջների տակ ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am