Նոր մանրամասներ՝ Երևանում՝ հեռուստաաշտարակի մոտ, տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. տեսանյութ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունիսի 21-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով, ինչի հետևանքով 1 հոգի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր, 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ մահացածը Երևան քաղաքի Արհեստավորների փողոցի բնակիչ՝ 61-ամյա Լևոն Մաիլյանն էր, իսկ հիվանդանոց էին տեղափոխվել նրա որդին՝ նույն հասցեի բնակիչ, «Զոլոտոյ Դյուկ» տաքսի ծառայության փականագործ, 38-ամյա Կարեն Մաիլյանն ու վերջինիս տղան՝ նույն հասցեի բնակիչ, Երևանի թիվ 14 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ, 13-ամյա Հայկ Մաիլյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Կ. Մաիլյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 21-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:15-ի սահմաններում Գարեգին Հովսեփյան փողոցում՝ Հանրային հեռուստաընկերության մոտ, Mercedes մակնիշի 34 PQ 349 համարանիշի ավտոմեքենան բախվել էր էլեկտրասյանն ու պատին: Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել էին հիվանդանոցներ, սակայն նրանցից մեկը ճանապարհին մահացել էր: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները քաղաքացիների հետ համատեղ վիրավորներին դուրս էին բերել ավտոմեքենայից, հոսանքազրկել այն, փակել գազի բալոնի փականը: Տեղում օպերատիվորեն աշխատել էին նաև Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները, ովքեր առաջին անհրաժեշության օգնություն էին ցուցաբերել վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութ

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր Բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները․ կա զոհ և 9 տուժած. ՆԳՆ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան 1 տարի անց ինչպես Բագրատ Սրբազանին դիմավորեցին Մայր Աթոռում (video) Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք Վթարի հետևանքով երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. Առողջապահության նախարարություն Իրանական նավթի արտահանման սահմանափակումները վերացվել են. Արաղչի Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կա 1 զոհ, 11 վիրավոր Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին ԱՄՆ-ն կարծում է, որ Շվեյցարիայում ընթացող բանակցությունների բոլոր մասնակիցները գոհ են առաջընթացից «Առանց Ուկրաինայի հնարավոր չի լինի պաշտպանել Լեհաստանը». Զելենսկի Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am