Ինչպես են անցել ընդունելության քննությունները

Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի միասնական քննությունների առաջին փուլի վերաբերյալ Գնահատման և թեստավորման կենտրոնը ոչ ընթացակարգային, ոչ բովանդակային դիմումներ չի ստացել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արայիկ Իսպիրյանն ասաց, որ միասնական քննություններն անցել են բավականին հարթ և խաղաղ պայմաններում։ «Այս տարվա քննությունները կարելի է ասել իդեալական են անցել։ Ամեն առարկայից նախորդ տարիների համեմատ գնահատականները տարբեր են։ Կան առարկաներ, որ այս տարի անհամեմատ ավելի բարձր են գնահատականները, և կա նաև հակառակ պատկերը։ Հիմնականում, եթե ընդհանուր գնահատենք, ամենաբարձր ցուցանիշները եղել են օտար լեզուներից, որտեղ միջին միավորը 15-ն էր։ Ամենացածր միավորները ունեցել ենք ռուսաց լեզվից և ֆիզիկայից։ Ֆիզիկայի դեպքում միջին միավորը 11-ն էր, իսկ ռուսաց լեզվից՝ 10»։ Հունիսի 23-ին՝ ռուսաց լեզվի քննությանը պետք է մասնակցեր 547 դիմորդ, բայց բացակաների թիվը ԳԹԿ տնօրենը դեռ չասաց, քանի որ դեռ մշակման փուլում է։ Նրա խոսքով՝ կա նախնական հետազոտություն՝ ռուսաց լեզվի միջին միավորը մոտ 10 է։ Այդ առարկայից ավելի հստակ տվյալներ, Արայիկ Իսպիրյանի պնդմամբ, կլինեն հունիսի 26-ին։ «Այս պահին կարող եմ ասել, որ կարծես թե երկու հոգի 20 են ստացել, բայց դա դեռ վերջնական մշակումը չի։ Հետազոտված է միայն 60 տոկոսը»,- նշեց Իսպիրյանը։ ԳԹԿ տնօրենը ներկայացրեց նաև հունիսի 20-ին կայացած «Հայոց պատմություն» առարկայի գնահատականները։ «Հայոց պատմության քննությանը մասնակցել է 1167 դիմորդ։ Անբավարար գնահատական են ստացել մասնակից դիմորդների 16,5 տոկոսը։ Առավելագույն 20 միավոր է ստացել 35 հոգի»,- նշեց Արայիկ Իսպիրյանը։ «Քիմիա» առարկայի քննությանը մասնակցել է 928 դիմորդ։ Նրանցից 15,5 տոկոսն անբավարար է ստացել, իսկ 20 միավոր է ստացել մասնակիցներից 44-ը։ Հունիսի 23-ը Հայաստանում միասնական քննությունների առաջին փուլի վերջին օրն էր  

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները․ կա զոհ և 9 տուժած. ՆԳՆ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան 1 տարի անց ինչպես Բագրատ Սրբազանին դիմավորեցին Մայր Աթոռում (video) Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք Վթարի հետևանքով երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. Առողջապահության նախարարություն Իրանական նավթի արտահանման սահմանափակումները վերացվել են. Արաղչի Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կա 1 զոհ, 11 վիրավոր Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին ԱՄՆ-ն կարծում է, որ Շվեյցարիայում ընթացող բանակցությունների բոլոր մասնակիցները գոհ են առաջընթացից «Առանց Ուկրաինայի հնարավոր չի լինի պաշտպանել Լեհաստանը». Զելենսկի Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am