29-ամյա «օրենքով գող» է զրկվել տիտղոսից. նա Դեդ Հասանի կլանից է
«Օրենքով գողերի» միջև ծեծկռտուքի հետևանքով 29-ամյա Ռուսլան Գեգեչկորին զրկվել է տիտղոսից: Վերջինս ծեծկռտուքի է բռնվել երկու այլ «օրենքով գողերի» հետ: Այս մասին գրում է «Պրայմ Կրայմ»-ը՝ նշելով, որ Գեգեչկորին պատկանում է Դեդ Հասանի կլանին: Իսկ նրա հետ վիճաբանած Կոնստանտին Կոստիլը պատկանում է հակառակ թևին, ովքեր բացահայտ կերպով ընդդիմանում են Դեդ Հասանի կլանին:

