Պարզվել է նախօրեին «Մալաթիա» շուկայի մոտ «Toyota Camry»-ի պայթյունից տուժած անձանց ինքնությունը
![Պարզվել է նախօրեին «Մալաթիա» շուկայի մոտ «Toyota Camry»-ի պայթյունից տուժած անձանց ինքնությունը](/timthumb.php?src=/disc/18-08-21/d88dc5908af3fb0eeaeae56f1b0bfd32.jpg&w=708)
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ պարզվել է երեկ՝ օգոստոսի 16-ին, Երևանում՝ Րաֆֆու և Սեբաստիա փողոցների խաչմերուկում, Toyota Camry մակնիշի ավտոմեքենայում առաջացած պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը։
Հայտնի է դարձել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել մարմնի տարբեր հատվածների այրվածքներով Արարատի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Սարգիս Սողոմոնյանը, 36-ամյա Արմինե Սիմոնյանը, 3-ամյա Գոռ Սողոմոնյանը։
Այրվածքների կենտրոն է տեղափոխվել ջերմային այրվածքով՝ Արարատի մարզի բնակիչ՝ 68-ամյա Սարգիս Մարգարյանը։ Ջերմային այրվածք՝ 2.3 աստիճանի, պարանոցի, նախաբազկի և դաստակի շրջանի վնասվածքով նույն կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ Վրեժ Մարգարյանը։
Ոստիկանությունը պարզում է վերջինիս ծննդյան թիվն ու վարորդի ինքնությունը։