Մեկ օրվա մեջ փոշիացաք. Շարմազանովը՝ ՀԱԿ-ին

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր քննարկվող «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը, երբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր զարմանքը հայտնեց, թե այդ ինչպես է եղել, որ ՀՀԿ-ը այդպիսի լուրջ զիջումների է գնացել հանուն ՀՅԴ-ի: Ըստ նար՝ Սերժ Սարգսյանը ամեն գնով փորձեց ներգրավել ՀՅԴ-ին կոալիցիայի մեջ, քանի որ  Ռոբերտ Քոչարյանին կհաջողվեր ստեղծել դաշինք, որի մեջ կներառվեր նաեւ Դաշնակցությունը: Այնուհետև հայտարարեց. «ՄԱԺ-ում չենք նրա համար, որ նման ճղճիմ գործարքներին սպասարկենք: Մենք դեմ ենք»: Նրա հայտարարությունից հետո Լեւոն Զուրաբյանին արձագանքեց Էդուարդ Շարմազանովը: «Գնացեք, հանգիստ նստեք, պարոն: Ինչո՞ւ ենք մենք տասնհինգ ամիս անց նոր նախագիծ ներկայացրել, քանի որ ՀՀ-ն այսօր ապրում է նոր քաղաքական իրողությունների պայմաններում ու նոր Սահմանադրությամբ ու երկու ուժեր միացնում են իրենց ջանքերը հանուն ՀՀ, ԼՂՀ: Հարգելի պարոն, սա քաղաքական գործարք չէ, միգուցե դրանք եղել են ձեզ մոտ: Նայեք ձեր խմբակցությանը, որ մեկ օրվա մեջ փոշիացաք: Կոալիցիայի մասին խոսեցիք, բայց սա համագործակցություն է: Եթե 2017թ. ընտրությունը հաջող անցկացնենք, ապա երկարատեւ է լինելու մեր համագործակցությունը: Մենք թշնամիներ ու հաղթանակներ տոնելու պատճառներ չունենք, քանի որ ՀՀ-ում բոլորը յուրային են, այդ թվում՝ նաեւ դուք: Նայեք մի հատ ձեր ու ձեր դիմացի շարքերը. եթե ՀՀ-ում ձեզ ասել են ոչ, ապա ձեր երբեմնի համախոհներն են ձեզ ասել՝ ոչ»:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am