Ալիևը Հայաստանի համար նոր հարված է ուզում պատրաստել՝ Մոսկվային խաղից հանելով

Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, «որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, և սկսվի սահմանազատման, այսինքն՝ սահմանների հաստատման գործընթաց», CNN Turk-ին տված ծավալուն հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավելելով. «Սակայն մենք մինչ օրս դրական պատասխան չենք ստացել Հայաստանից։

Ըստ երևույթին, Հայաստանը պատրաստ չէ դրան, կամ էլ դեմ է դրան։ Ես ասել եմ, որ դա մեծ սխալ կլինի, և հենց իրենք կզղջան։ Քանի որ մենք հավերժ չենք պահի այդ առաջարկը սեղանին։ Եթե նրանք դեմ են դրան, թող բաց ասեն, որ չեն ցանկանում խաղաղ պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։ Այդ դեպքում մենք մեր քաղաքականությունը կվարենք ըստ դրա», - շարունակել է Ալիևը։

Եթե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, «այդժամ, իհարկե, տարածաշրջան կգա երկարատև խաղաղությունը», վստահեցրել է Ադրբեջանի նախագահը հարցազրույցում, որի տեքստը թարգմանաբար հրապարակել են Azertac, Interfax, APA և այլ լրատվական գործակալություններ։ «Մենք դա ցանկանում ենք։ Միևնույն ժամանակ, դրան հասնելու համար այժմ սեղանին են կոնկրետ առաջարկներ՝ ճանապարհների բացում, Զանգեզուրի միջանցքի ստեղծում, բոլոր առևտրական կապերի վերականգնում։ Այսինքն, տևական ընդմիջումից հետո խաղաղության ապահովումը Հարավային Կովկասում համապատասխանում է մեր շահերին։ Համարում եմ, որ դա համապատասխանում է նաև Հայաստանի շահերին։ Որովհետև Զանգեզուրի միջանցքը կծառայի նաև նրանց շահերին։ Նրանք կարող են երկաթուղային հաղորդակցություն հաստատել թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի հետ։ Այսօրվա դրությամբ նման կապ չկա, և նոր հնարավորություններ ի հայտ կգան նաև նրանց համար», - ասել է Ալիևը։

«Իհարկե, այդ միջանցքի բացումը Ադրբեջանի համար շատ նպատակների է ծառայում։ Ադրբեջանը կմիանա Թուրքիային նոր տրանսպորտային նախագծով... Ադրբեջանը երկաթուղային ճանապարհով կմիանա իր անբաժան մասին` Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։ Միաժամանակ, մենք պահանջում ենք, որ ավտոճանապարհ բացվի Հայաստանի վերահսկողության տակ գտնվող արևմտյան Զանգեզուրով։ Դժբախտաբար, Հայաստանն առարկում է դրա դեմ։ Մինչև վերջին օրերս առարկում էր Զանգեզուրի միջանցքի բացման դեմ։ Մի քանի օր առաջ այնտեղ դրական կարծիք եղավ, որ նրանք նույնպես դեմ չեն», - ասել է Ադրբեջանի նախագահը։ «Զանգեզուրի միջանցքը», ըստ նրա, նաև հնարավորություն կտա Թուրքիային տրանսպորտային կապ հաստատել Միջին Ասիայի երկրների հետ։ «Սակայն Զանգեզուրի միջանցքի լիակատար գործառնության համար պետք է լինի թե՛ երկաթուղի, թե՛ ավտոճանապարհ», - պնդել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, թե իրենց ներմուծած «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունն «արդեն մտել է միջազգային բառապաշար», և հավաստիացնելով, թե Եվրամիությունն էլ է «շատ դրական վերաբերվում այդ հարցին»։

«Այսինքն՝ դա նոր հնարավորություն կլինի թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի և թե՛ տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի համար», - հայտարարել է Ալիևը՝ մանրամասնելով․ - «Արդեն ասացի, որ այդ երկաթուղով նրանք կարող են հաղորդակցություն ստեղծել Ռուսաստանի և Իրանի հետ։ Որովհետև Հայաստանի և Իրանի միջև երկաթուղու շինարարությունը հարց է, որ քննարկվում է, հավանաբար, 20 տարի, իսկ իրականության մեջ դեռևս ոչինչ չկա։ Քանի որ այդ նախագիծը պահանջում է առնվազն 3 միլիարդ դոլար։ Սակայն Նախիջևանի տարածքը՝ Նախիջևանի և Իրանի միջև արդեն կա երկաթգիծ, նրանք կարող են օգտագործել»։

Ուրեմն, պաշտոնական Երևանը քանիցս շեշտել է, որ «միջանցքային» տրամաբանությամբ հարց Հայաստանը «չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու», խոսքը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման և ապաշրջափակման մասին է։

Հիմա Ալիևը հող է նախապատրաստում, որպեսզի ցույց տա, որ Հայաստանը չի ցանկանում խաղաղություն, չի ցանկանում տրանսպորտային ուղիների բացում, ուրեմն՝ «Հայաստանը նոր հարված կստանա»: Սա նոր հանցագործություններ «արդարացնելու» երաշխավորագիր ստանալու հայտ է, ըստ էության:

Ուրեմն, Հայաստանի իշխանությունները անընդհատ հայտարարում են, թե կողմ են սահմանազատմանը Ադրբեջանի հետ, իսկ Ալիևը Բաքվից հայտարարում է, թե եկեք համաձայնագիր ստորագրեք, ճանաչեք մեր սահմանները:

Ո՞ր սահմանները... Մայիսի 12-ից Հայաստանում գտնվող ադրբեջանական ստորաբաժանումների զբաղեցրած դիրքերն էլ ներառյալ:

Ի դեպ, օրերս էլ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է 8-րդ գումարման խորհրդարանի առաջին երկու շաբաթվա աշխատանքներին, քննարկված թեմաներին և այդ համատեքստում Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցերին։ Հակոբ Արշակյանի խոսքով` Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է մեկնարկի սահմանագծման ու սահմանազատման գործընթացը, զորքերը պետք է դուրս բերվեն առաջնագծից ու տարվեն ելակետային դիրքեր, ինչը նշանակում է, որ շփման գծում զինված ուժեր չպետք է լինեն։ Ըստ նրա` առաջարկվող օրակարգն ադրբեջանական կողմը չի պաշտպանում, բայցևայնպես Հայաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի սահմանները հաստատվեն ու ճանաչվեն ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից։

Ուրեմն, Ադրբեջանը շարունակում է մեզ սպառնալ, Հայաստանից էլի շարունակում են՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է սահմանագծման ու սահմանազատման գործընթաց լինի:

Սա այն դեպքում, որ երբ Ալիևն արդեն պահանջում է, որ՝ «Ռուսաստանը չզինի Հայաստանին»... Ալիևը «մատ է թափ տալիս», թե՝ Հայաստանը նոր ուժեր է տեղակայում Լեռնային Ղարաբաղում, ինչը, ըստ նրա՝ «հակասում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությանը» ու այդ համատեքստում արդեն ՌԴ-ին է մեղադրում, թե՝ «Բաքուն ակնկալում է, որ Մոսկվան կկատարի եռակողմ հայտարարության բոլոր կետերը»։

Հետո Ալիևը այդ համատեքստում գալիս է Հայաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանի հայտարարություններին, որ, Ալիևի վերաշարադրմամբ՝ «եթե ադրբեջանական կողմը թեկուզ մեկ սանտիմետր խախտի Հայաստանի սահմանը, նրանք կրակ կբացեն»։ Իլհամ Ալիևը «շատ անպատասխանատու» է որակել այդ հայտարարությունները՝ հավելելով․ - «Այսինքն, ակներևաբար, Ղարաբաղյան երկրորդ պատերազմը դեռ բոլորի համար չէ, որ դաս է դարձել։ Եթե այդպես է, մենք պատրաստ ենք նորից դաս տալ։ Հետևաբար՝ հուսով ենք, որ Ռուսաստանը չի զինի Հայաստանին, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա»։

Ալիևն ի լուր աշխարհի արդեն հոխորտում է, թե կարող է Ռուսաստանին էլ «տեղը կդնել»: Հետևաբար, Ալիևի պահվածքը վկայում է այն մասին, որ խորքային իմաստով, նա էլ է հասկանում, որ Ղարաբաղի հարցն ամենևին էլ «չի լուծել»:

Այս իրավիճակում, երբ Ալիևն իրեն որոշել է ավելի «խոցելի» ցույց տալ, նշանակում է, ընդդեմ Հայաստանի մեծ հարձակում կարող է գծվել, մանավանդ, որ գերտերությունները զբաղված են այլ բարդ խնդիրներով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3114 անգամ
Լրահոս
Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am