Դոնալդ Թրամփի դուստրը դատարանում ցուցմունք կտա
Իտալական Aquazzura ընկերությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամի, IT Collection ընկերությանը և կոշկակար Մարկ Ֆիշերին մեղադրել է Wild Thing բոկամաշիկների դիզայնը պատճենելու մեջ: Այսպիսով Իվանկա Թրամփը դատարանում ցուցմունք կտա իտալական կոշիկ արտադրող ընկերության հեղինակային իրավունքները խախտելու գործով: Aquazzura-ի մոդելն արժե 780 դոլար, իսկ Իվանկայի ընկերության կարածը՝ 150 դոլար, հայտնում է Բլումբերգը:
