Հրաչյա Հարությունյանի հարազատները սպասում են, թե երբ է դատարանի որոշումը հասնելու Արդարադատության նախարարությանը: Հունիսի 16-ին կայացած նիստում որոշվել է Հրաչյա Հարությունյանին արտանձնել, որոշումը նաեւ տրամադրվել է նրան:
Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոյանն «Ա1+»-ին հայտնեց, որ նախարարությունն սպասում է որոշմանը, որպեսզի գնան վարորդի հետեւից:
Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013 թ-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ։
Նա դատապարտվել է 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Հրաչյա Հարությունյանը իր պատժի մնացած մասը պետք է կրի Հայաստանում: Նա նաեւ առողջական խնդիրներ ունի, հարազատները հույս ունեն, որ Հայաստանում պատիժը կրելու ընթացքում անհրաժեշտ վիրահատությունները կկատարվեն:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը