Արտակարգ իրավիճակ Ջրաշենում

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. Արարատի մարզի Ջրաշեն գյուղում արտակարգ իրավիճակ է ստեղծվել, գյուղ տանող բոլոր ճանապարհները փակված են, որևէ մեքենա դուրս չի գալիս ու չի մտնում Ջրաշեն: Տեղեկություններ կան, որ գյուղացիներին նման քայլի դրդել են ծիրան մթերող ընկերությունները, որոնք պայմանավորվածություն են ձեռք բերել ծիրանը գնել մի գնով, բայց հետո առաջարկել են մեկ այլ` ավելի փոքր գումար: Դա զայրացրել է ջրաշենցիներին, նրանք փակել են ճանապարհը` թույլ չտալով, որպեսզի ծիրանը մթերելու եկած ֆուրերը դուրս գան գյուղից: Ըստ լուրերի` նրանք նաեւ ծեծի են ենթարկել ծիրան մթերելու եկածներին: Ջրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանը հակված չէր գյուղում տեղի ունեցողի վերաբերյալ մեկնաբանություններ տալ, ասաց` նշված լուրերը չափազանցված են, ուղղակի ծիրանի գնի հետ կապված անհամաձայնություն է առաջացել և ֆուրերին թույլ չի տրվում գյուղից դուրս գալ: Մեզ հաջողվեց կապ հաստատել նաև Ջրաշենի մի բնակչի հետ, որը բավականին մանրամասներ ներկայացրեց: «Առաջին օրը ծիրանը հավաքեցին 800 դրամով, երկրորդ օրը իջեցրեցին 600 դրամ, այսօր` 400 դրամ: Ժողովուրդն էլ, գիտեք, բարկացավ եւ…»,- ասաց նա, իսկ կողքից լսվեց համագյուղացու արձագանքը. «Եվ ծեծը տվեց»: Մեր զրուցակցի փոխանցմամբ, գյուղացիները փակել են գյուղի բոլոր ճանապարհները: «Չեն թողնում ելումուտ անել, որովհետև գիտեք, իրենց քրտինքը ջրովն են տալիս: Չէր բացառվում` մյուս օրը առաջարկեին 200 դրամ, էն մյուս օրն էլ ասեին նվիրատվություն արեք, տուժեք»,- ընդգծեց ջրաշենցին: Ըստ նրա, Ջրաշենում ծիրան մթերող կազմակերպությունները 4-5-ն են: Այդ ընկերությունների գյուղ ժամանած եւ դուրս գալու հնարավորությունից զրկված ֆուրերի մի մասը բեռնված են ծիրանով: «Դրանք երեկ բարձած մեքենաներն են: Ջրաշեն գյուղում կա սառնարան, որտեղ պահեստավորվում է գյուղմթերքը: Իրենք մթերում են սառնարանում, հավաքվում է ֆուռի բեռը, բարձվում է, ֆուռը դուրս է գալիս»,- մանրամասնեց մեր զրուցակիցը: Նշեց, որ Ջրաշենում մթերվող այդ ծիրանը հատընտիր է, տեղափոխվում է Մոսկվա, իսկ հայաստանյան շուկայում այդ որակի ծիրանն արժե 1000-1500 դրամ: Ջրաշենի բնակչի խոսքով, գյուղացիները վճռական են տրամադրված. «Մինչև հարցին լուծում չտրվի, ոչ մի մեքենա, վստահ եմ, գյուղից դուրս չի գա»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր Բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները․ կա զոհ և 9 տուժած. ՆԳՆ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան 1 տարի անց ինչպես Բագրատ Սրբազանին դիմավորեցին Մայր Աթոռում (video) Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք Վթարի հետևանքով երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. Առողջապահության նախարարություն Իրանական նավթի արտահանման սահմանափակումները վերացվել են. Արաղչի Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կա 1 զոհ, 11 վիրավոր Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին ԱՄՆ-ն կարծում է, որ Շվեյցարիայում ընթացող բանակցությունների բոլոր մասնակիցները գոհ են առաջընթացից «Առանց Ուկրաինայի հնարավոր չի լինի պաշտպանել Լեհաստանը». Զելենսկի Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am