Մենք տարածքներ նվաճելու որեւէ մտադրություն չունենք. Նիկոլ Փաշինյան (video)

«Մեզ համար միանշանակ ընդունելի է նաեւ սադրիչ գործողություններից եւ հայտարարություններից զերծ մնալու համանախագահների կոչը։  Հուլիսի 29-ին Կառավարության նիստում  ուրվագծել եմ Հայաստանի Հանրապետության կառավարության պատկերացումը մեր տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի, երկարատեւ կայունության եւ խաղաղություն հաստատելու քայլերի մասին, ինչպես նաեւ ընդգծել եմ միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ աշխատելու ՀՀ-ի պատրաստակամությունը։  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես հանդես եկան հայտարարությամբ, որի առանցքային ուղերձը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության նվազմանն ուղղված քայլերի ձեռնարկումն էր, սադրիչ քայլերից եւ հայտարարություններից զերծ մնալու Ադրբեջանին եւ Հայաստանին ուղղված կոչը։ ՀՀ ԱԳՆ-ն հուլիսի 30-ին հանդես եկավ հայտարարությամբ, որով ողջունեց համանախագահողների հայտարարությունը, այդպիսով արտահայտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունները վերսկսելու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը։ Մեզ համար միանշանակ ընդունելի է նաեւ սադրիչ գործողություններից եւ հայտարարություններից զերծ մնալու համանախագահների կոչը։ Ակնհայտ է, որ այս պայմանի պահպանումն առանցքային նշանակություն ունի պատեհ բանակցային մթնոլորտ եւ միջավայր ձեւավորելու համար։ Եթե սադրիչ հայտարարությունների հետագծելիության հարցը մեծ բարդություն չի ներկայացնում, սադրիչ գործողությունների եւ հրադադարի ռեժիմի խախտումներ նախաձեռնող կողմի հարցը մշապես բանավեճերի տեղիք է տալիս»,- Կառավարության հերթական նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հրադադարի ռեժիմի խախտումներ նախաձեռնող կողմի նույնականացումը եւ այդ սադրիչ գործողությունների հասցեական դատապարտումը էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի եւ կայունացման համար:  Դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիտորինգի մեխանիզմի գործարկման։ Ասել եմ, որ կարծում եմ՝ դա պիտի լինի ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելություն, եթե դա ՀԱՊԿ-ի համար ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական առաքելությունը»,ասաց նա:

Վերադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչին՝ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե բարձր, թե բարձրագույն մակարդակում. «Մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների։ Հայաստանի, Արցախի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր ժողովրդից ստացած մանդատը կառավարության վրա դնում է հատուկ պատասխանատվություն։ Այս խնդիրը լուծելու համար պետք է լինենք առավելագույնս ակտիվ եւ ճկուն։ Մեր տրամադրությունն ու տրամադրվածությունը պիտի լինի հետեւյալը՝ առավելագույնն անել՝ օրակարգում առկա խնդիրներով լուծումների գնալու համար։ Իհարկե կան հարցեր, որոնք հնարավոր է լուծել ավելի արագ։ Կան հարցեր, որոնց լուծումն ավելի երկար ժամանակ է պահանջում։ Նման հարցերից մեկը, որը կարծում եմ՝ հնարավոր է բավական արագ լուծել, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգը, կարծում եմ՝ օր առաջ պետք է սկսենք աշխատանքները փոխվարչապետերի եռակողմ ձեւաչափում, լինենք առավել ակտիվ եւ նախաձեռնող տարածաշրջանում նոր կոմունիկացիոն եւ տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի վերաբերյալ իրենց դիրքորոշումն ամփոփոխ է. «Կարծում ենք՝ այդ ուղղությամբ նույնպես պետք է ակտիվանան աշխատանքները»։

«Թշնամության եւ թշնամանքի մթոնոլորտի հետագա խորացում մեր տարածաշրջանում անթույլատրելի է: Դա սպառնալիք է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլեւ միջազգային անվտանգության համար։ Թե թշնամության մթոնոլորտի խորացումն ինչպիսի դրսեւորումների կարող է բերել, տեսանք Բաքվում բացված պուրակի օրինակով, որն անարգանք է մեր տարածաշրջանի եւ տարածաշրջանային քաղաքակրթության հասցեին։ Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է լինելու։ Ցավոք, որոշ ուժեր փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել Հայաստանի մտադրությունները, ասելով, թե ՀՀ-ն ԶՈՒ-երի բարեփոխումներն առաջնահերթություն է հռչակել սահմանակից երկրների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու համատեքստում։ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, ԶՈՒ-երը զարգացնելու եւ վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, մենք տարածքներ նվաճելու որեւէ մտադրություն չունենք, մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է»,-ընդգծեց վարչապետը:

դիտվել է 363 անգամ
Լրահոս
Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am