Փաստաբանների ծեծի գործով Տիգրան Աթանեսյանին որպես կասկածյալ են ներգրավել

Փաստաբանների ծեծի գործով տուժող ճանաչված Տիգրան Աթանեսյանը որպես կասկածյալ է ընդգրկել փաստաբանների միջեւ տեղի ունեցած փաստի հիման վրա հարուցված քրեական գործում: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Աթանեսյանը: Նրա գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Քիչ առաջ ստացա ծանուցագիր՝ որպես կասկածյալ քննիչի մոտ ներկայանալու մասին: Իմ վրա իմ գրասենյակում հարձակվեն՝ անսպասելի և ստոր եղանակով, ու հիմա ինձ են կասկածում, այն էլ գիտեք ինչում՝ որ ես ծեծել եմ մարտական տաէկվոնդոյի չեմպիոնին: Մտածում եմ, կարողա էդ մարդկանց մեջ վսյո-տակի զարթնելա փաստաբանական խիղճը, պարզապես ուզում են խայտառակ չլինեմ ու ասում են, որ ծեծել եմ չեմպիոնի)))) Իսկ եթե ավելի լուրջ, ապա սա պարզապես խայտառակություն է և բացահայտ ապօրինություն՝ արդեն իսկ հասկանալի նպատակներով: Ցավոք չենք հասցրել իրականում ծեծել դրանց, սակայն խնդիրն այն է, որ նույնիսկ, եթե ծեծած լինեինք, ապա դա միանգամայն իրավաչափ կլիներ, ինչը ցավոք չեն ընդունում մեր իրավապահ մարմինները: Որևէ տարբերություն չի կարող դրվել բնակարանի և գրասենյակի միջև այս դեպքում: Նման մոտեցումը վկայում է առնվազն այն բանի մասին, որ ինքնապաշտպանությունը մեր երկրում դիտվում է որպես հանցագործություն: Եթե նպատակ է դրվել մեզ վախեցնելու միջոցով ստիպել գնալ հաշտության, ապա դա անիմաստ է: Եթե նպատակ է դրվել մեզ դատապարտել և զրկել այդ հիմքով արտոնագրից, ապա նման որոշումները պետք է կայացվեն ամենաբարձր ատյաններում: Եթե դա այդպես է, ապա ակնհայտ է, որ մեզ սպասվում է դժվարին պայքար, որին մենք պատրաստ ենք՝ հանուն արդարության և փաստաբանության»: Աթանեսյանը գրառմանը կից նաեւ հրապարակել է ծանուցման լուսանկարը:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, Սահակաշվիլու կրկնօրինակն է. Ռոբերտ Քոչարյան Հոգևորականներն ու հավատացյալները միասնաբար աղոթեցին անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմում հերթական գիծն է հատել. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Արաբկիրի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ մարմին․ մահվան հանգամանքները պարզվում են Թրամփը մեկնել է Սպիտակ տան իրավիճակային սենյակ՝ Իրանի հարցով վերջնական որոշում կայացնելու Իշխանական քարոզչամեքենան Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածում «Toyota»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում Գայի պողոտայում բախվել են «Toyota Camry»-ն և «Mitsubishi Airtrek»-ը․ վիրավորներն անչափահասներ են Եթե Հայաստանն սկսի անցում կատարել ԵՄ չափանիշներին, ապա նրա հետ ինտեգրումը օբյեկտիվորեն ստիպված կլինենք դադարեցնել․ Պուտին Պուտինն անցավ սպառնալիքների․ Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները կենթարկվեն սովորական միգրացիոն պահանջներին Կրեմլը հրապարակել է ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարների՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարությունը Լարված իրավիճակ. գյուղացիները, ի նշան բողոքի, փակել էին Երևան–Արմավիր ավտոճանապարհը Պուտինը թվարկել է ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական հետևանքները «Ուկրաինայում ամեն ինչ դրանից սկսվեց»․ Պուտինը՝ Հայաստանի եվրոպական ուղու մասին Իտալիան խնդրում է ԵՄ-ին ուժեղացնել սահմանային հսկողությունը էբոլա վիրուսի պատճառով ԱՄՆ-ն տարբեր տարածաշրջաններում ագրեսիայի պատմություն ունի․ Իրանի ԱԳՆ խոսնակը՝ TRIPP-ի մասին ԵԱՏՄ գագաթնաժողովում քննարկվել է Հայաստանի հարցը․ Ուշակով Էբոլայից ապաքինման առաջին դեպքն է գրանցվել Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Թուրքական նավը հարձակման է ենթարկվել Սև ծովում Ռուսաստանը Փաշինյանին նույն ձև պատասխան է տալու․ դրա տակից այլևս դուրս չի գա․ Ռոբերտ Քոչարյան (video) Մենք չենք ցանկանում, որ Հայաստանը դուրս գա մեր Եվրասիական միությունից․ Լուկաշենկո Երևանը չի պատրաստվում լքել ԵԱՏՄ-ն, բայց ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ․ Օվերչուկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am