Ձեր սանդղակով գնահատական տվեք ձեր որդուն. Արփի Դավոյանը՝ Սեյրան Օհանյանին (video)

Դահլիճում երեկ հնչած բազմաթիվ քննադատություններ ուղղված Պաշտպանության հանձնաժողովի վերահսկողական աշխատանքին տեղին չեն շատ ասպեկտներով, որովհետեւ քննադատողների մեծ մասն իրականում տեղյակ էլ չէ, թե Պաշտպանության հանձնաժողովը ողջ կազմով եւ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ ինչ գործունեությամբ է զբաղվել այս 2,5 տարիների ընթացքում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, ԱԺ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

Նա անդրադարձավ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի երեկվա ելույթին.

«Սեյրան Օհանյանը նշեց, որ պատերազմի ժամանակ քաոս ու խառնաշփոթ էր ստեղծվել։ Այդ քաոսը ու խառնաշփոթը ստեղծված էր նաեւ որո մարդկանց ուղղորդված հրապարակումների շնորհիվ, դուք շատ լավ գիտեք, որովհետեւ դուք՝ որպես բանակին մոտ կանգնած մարդ, շատ լավ տեղյակ եք եղել, թե ներսում ինչ է կատարվել, թե դրսում ինչ է կատարվել։ Դուք անընդհատ ասում եք՝ ինքնաքննադատություն չկա։ Այս Խորհրդարանում եւ Կառավարությունում այնքան ինքնաքննադատություն կա իրականում, որ չի եղել երբեք Հայաստանի ոչ մի Կառավարությունում։ Մենք բազմաթիվ անգամ նշել ենք մեր սխալների մասին։ Ասում եք, որ չի կարելի ասել՝ փայլուն գնահատական ենք տալիս օրինակ՝ COVID-19-ի դեմ պայքարին, ասում եք, որ գնահատականները լինում են՝ վատ, լավ եւ բավարար։ Կուզեի, որ նման գնահատական տայիք այս պատերազմի ժամանակ իրենց մասնակցությունն ունեցածներին։ Կուզեի, որ ձեր սանդղակով գնահատական տայիք նաեւ մարտական գործողություններին մասնակցած ձեր որդուն։ Ասում եք, որ ԶՈՒ-երի ղեկավարության երիտասարդացրել ենք։ Վիգեն Սարգսյանին մենք չէինք նշանակել, դուք էիք նշանակել, ամենաերիտասարդ ՊՆ նախարարին»։

դիտվել է 516 անգամ
Լրահոս
Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am