Նշեք Հայաստանի Հանրապետությունում այն աշխարհագրական կետերը, որոնք դուք համարում եք ամայի տարածքներ. ընդդիմադիրը՝ ՔՊ–ականին (video)

«Նշեք Հայաստանի Հանրապետությունում այն աշխարհագրական կետերը, որոնք դուք համարում եք ամայի տարածքներ։ Ձեզ որ լսենք, չուտենք-չխմենք, լսենք, Հայաստանում իդեալականին մոտ վիճակ է, մի 2 իրավական խնդիրներ կան, որոնք կուղղենք ու արդեն ամեն ինչ լավ կլինի։ Ցավոք, մենք ձեր ու ՔՊ-ի իրականությունում չենք։ Մայիսի 17-ին հանրային քննարկման ժամանակ ասել եք՝ մեր բանակը պաշտպանում է ժողովրդին, այլ ոչ թե ամայի որոշակի տարածքներ։ Խնդրում եմ՝ կոնկրետ ասել՝ ի՞նչ նկատի ունեք ամայի տարածքներ ասելով, նշել այդ աշխարհագրական կետերը, որոնք դուք համարում եք ամայի տարածքներ։ Երկրորդը, ե՞րբ եք հասցրել փոխել Սահմանադրության 14-րդ հոդվածը, որով ամրագրվում է, որ ՀՀ ԶՈԻ-երն ապահովում են ՀՀ-ի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը»,- Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Նոր իրավակարգավորումների պահանջն ավելանում է, եւ պետք է առաջ ընդանալ:  Այդ ուտել-չխմելու հետ կապված հարցը շատ վատը է, եւ կերեք, եւ խմեք, առողջությանը դա վնաս կարող է պատճառել։ Ես երբեք վարդագույն ակնոցներով չեմ նայել իրավական ակտերին։ Հստակ հասկանում ենք, որ օրենսդրական գործընթացն այնպիսին է, որ ինքն անդադար է, որովհետեւ հասարակական հարաբերությունները զարգանում են, նոր իրավակարգավորումների պահանջ է ավելանում, եւ մենք պետք է ընդանանք առաջ»,- ասաց նա:

Անդրադառնալով «ամայի տարածքների» մասին հարցին՝ Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Տարածք, որը որեւիցե մեկին չի պատկանում դոկտրինան ձեր ծանոթ պետք է լինի, խոսքը վերաբերում է կղզիներին, որոնք կարող են առաջանալ հրաբուխից, ինչ-որ մի տեղ։ Ինչը վերաբերում է ՀՀ ԶՈՒ-երի դերակատարությանը, ապա 14-րդ հոդվածը ես չէ, որ պետք է վերացնեմ, ՀՀ ԶՈՒ-երը պետք է կատարեն իրենց սահմանադրական պարտականությունը, չի կարելի նենգափոխել իմ խոսքերը, չի կարելի է կոնտեքստից առանձնացնել իմ խոսքերը, չի կարելի ինձ մեղադրել նրա մեջ, որ ես, ըստ էության, կոչ եմ արել, որպեսզի մենք ունենանք ներքին կոնսոլիդացիա, որը հնարավորություն կտա էլ առավել արդյունավետ պաշտպանել մեր սահմանները։

Քրիստինե Վարդանյանն ասաց, որ Վլադիմիր Վարդանյանն, ըստ էության, խուսափեց պատասխանել իր հարցին. «Թեկուզ ձեր բերած կղզիների օրինակով ասեք՝ արդյոք կա՞ ՀՀ-ում աշխարհագրական կետ, որը դուք համարում եք ամայի տարածք, որն ինչ-որ պայմաններում ՀՀ բանակը չպետք է պաշտպանի։ Չեք ուզում կոնտեքստից կտրվի ու այսպիսի պատմություն դառնա, կարող եք ներողություն խնդրել, ասել, որ սխալ եք արտահայտվել»։

Վլադիմիր Վարդանյանն էլ արձագանքեց, որ ՀՀ պետական սահմանում գտնվող ցանկացած թուփ գտնվում է ՀՀ բանակի պաշտպանության ներքո. «Ինձ թվում է՝ ներողություն ոչ թե ես պիտի խնդրեմ, այլ ձեր խմբակցության այլ անդամ եւ այլ հարցի հետ կապված։ Բայց ես ասում եմ հետեւյալը, ՀՀ պետական սահմանում գտնվող ցանկացած թուփ գտնվում է ՀՀ բանակի պաշտպանության ներքո»։

դիտվել է 740 անգամ
Լրահոս
Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am