Ադրբեջանցիներն ահաբեկում են վրացիներին

Հուլիսի 18-ին Թբիլիսիում տեղի է ունենալու Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլի հանդիպումը տեղի «Սամտրեդիա»-ի և ադրբեջանական «Ղարաբաղ»-ի միջև: Բաքվում բավական նյարդայնանում են վրացական թիմերի հետ հանդիպումից առաջ, քանի որ պատմությունը ցույց է տալիս,որ երկու երկրների ֆուտբոլային թիմերի երկրպագուները բավական բացասաբար են վերաբերվում միմյանց և սպորտային այս մրցակցությունը վերածվում է քաղաքական մեծ սկանդալի: Սպասվելիք հանդիպումից առաջ ադրբեջանական կայքերից մեկը հարցազրույց է վերցրել, չզարմանաք, Ադրբեջանական պետական նավթային ընկերության վրացական մասնաճյուղի՝ «SOCAR Energy Georgia»-ի տնօրեն Մահիր Մամեդովից, ով ԱՖՖԱ-ի անդամ է: Սակայն բոլորին էլ հասկանալի է, թե ինչու է ալիևյան կայքը հարցազրույց վերցրել ԱՖՖԱ-ի հենց այս ներկայացուցչից, այլ ոչ թե ուրիշից: Մամեդովի կողմից ղեկավարվող հիմնարկությունը մենաշնորհային դիրք է զբաղեցնում վրացական էներգետիկ և հատկապես գազամատակարարման ոլորտում և նրա կողմից արտասանված մտքերը և գաղափարները ավելի շատ նման են նախազգուշացման և շանտաժի: Մամեդովը Թբիլիսիում իրեն զգալով տանուտեր հայտարարում է. «Եթե 2-3 հոգի փորձեն կազմակերպել սադրանքներ, ապա դրանք անմիջապես կկանխվեն: Իհարկե, «SOCAR Energy Georgia»-ն որպես ադրբեջանական կառույց Վրաստանում ձեռքը պետք է պահի զարկերակին և պատրաստ լինի ամեն տեսակ իրադարձությունների: Անձամբ ես կլինեմ մարզադաշտում և կհետևեմ խաղին:: Այսպես կարող է խոսել ոչ թե վրացիների հյուրը, իսկ ադրբեջանցիների դեպքում՝ հարևանը, այլ մեկը, ումից վրացիները վախենում են: Պատահական չեմ համարում, որ մոտական հանդիպումից գրեթե մեկ ամիս առաջ Բաքուն հենց Վրաստանի էներգետիկայի սեփականատիրոջ ներկայացուցչի շուրթերով ճնշում է գործադրում և նախազգուշացնում է վրացիներն,որ իրենց խելոք պահեն Թբիլիսիում,այլապես,դա վատ հետևանքներ է ունենալու հենց վրացիների համար... Ադրբեջանում չեն կարող ներել վրացի ֆուտբոլային երկրպագուների անցյալ տարիներին իրականացրած հակաադրբեջանական արարքները և դրանց հրապարակումները սոցիալական ցանցերում: 2015 թ-ին վրացի երկրպագուները տեղի «Դինամոյի» և ադրբեջանական «Նեֆթչի»-ի հանդիպման ժամանակ մեծ պաստառով էին ներկայացել մարզադաշտ, որի վրա պատկերված էր Վրաստանի քարտեզը հետևյալ գրառմամբ՝ «Մենք հիշում ենք: Զաքաթալա,Գախ:1921», իսկ հանդիպումից հետո էլ վրացական թիմի երկրպագուները ոտնատակ էին տվել Ադրբեջանի դրոշը: Ադրբեջանցիները սրան պատասխանել էին իրենց պաստառով և վրացական դրոշն այրելով: Ադրբեջանը վաղուց է իրեն որպես Վրաստանի «սեփականատեր» զգում: Այդ ամենի համար Թբիլիսին պետք է շնորհակալություն հայտնի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ում կառավարման տարիներին Վրաստանը դարձավ թուրք-ադրբեջանական տանդեմի գերին: Հիմա ադրբեջանցիներն ինչ ցանկանում, անում են Վրաստանում: Վերջինիս տարածքում կառուցում են երկաթուղի, որը բացասաբար է ազդելու վրացական նավահանգիստերի գործունեության վրա, Վրաստանի տարածքից գողանում են մարդկանց, որոնք հետո հայտնվում են Բաքվում, ինչպես դա եղավ ընդդիմադիր լրագրող և Բաքվում հետապնդվող Աֆղան Մուխթարլիի հետ, որին մայիսի 30-ին վրացի իրավապահները գողացել էին Թբիլիսիում և հանձնել ադրբեջանցիներին, իսկ հետո էլ զարմացել էին, թե ինչպես իրենց տարածքում գտնվող Մուխթարլին հայտնվեց Բաքվում, Ադրբեջանում հրատարակվող դասագրքերում Թբիլիսին ներկայացնում են որպես ադրբեջանական քաղաք, որը ժամանակավորապես գրավել են վրացիները,հովանավորում թուրքերի ներհոսքի աճին Վրաստան, որով փորձում են փոխել Վրաստանի ժողովրդագրական պատկերը՝ հատկապես Վրաստանի հարավում և այլն: Իսկ վրացիները լռուն եմ: Թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքականությունը Վրաստանում ավելի մեծ վտանգ է ներկայացնում Թբիլիսիի համար, քան Աբխազիայի և Հարավային Օսիայի կորուստը: Ադրբեջանցի հայտնի ծաղրանկարիչներից մեկը վերջերս պատկերելով Վրաստանի քարտեզն այն ներկայացրել էր որպես «SOCARtvelo»: Վրացիները վիրավորվել էին: Սակայն փաստը նրանում է,որ իրոք ադրբեջանական «SOCAR»-ն է Վրաստանի տերը: Դրա վառ ապացույցը՝ «SOCAR Energy Georgia»-ի տնօրեն Մահիր Մամեդովի լկտի և շանտաժիստական ոճի հարցազրույցն է՝ «Սամտրեդիա»-ի և «Ղարաբաղ»-ի թբիլիսյան հանդիպումից առաջ: Արցախը չկարողանալով բիզիմդիրացնել՝ Բաքվին հաջողվել է առաջ տանել «Gürcüstan bizimdir» ծրագիրը: Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
«Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ. Հրապարակ Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք Մուսթաֆաևին իր մանկության տուն տանելուց առաջ, 800 հազար հայ վերադառնալու է Բաքու (video) Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ Եկեղեցու կանոնական և կազմակերպական կառուցվածքը ենթադրում է միանգամայն հստակ կարգավորում, դիցուք` թե ով և ինչ լիազորություններով կարող է հանդես գալ եկեղեցու անունից. Հայր Իսահակ «Թյուրիմացություն Արսեն Թորոսյա՛ն, ո՞վ ես դու, ի՞նչ իրավունքով ես նման բան ասում»․ արցախցի (video) Մեր ցավը մեծ է, բայց մեր հավատը՝ առավել մեծ, և մենք գիտենք, որ Սրբության վրեժը Տիրոջն է. Տեր Վաչագան Լա՛վ իմացեք՝ կլցվենք հրապարակ․ էս հարցին լուծում պիտի տաք․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին հատկացումներն ավելացնող օրինագիծը Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը Իրանը պլանավորում է վերահսկել Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը․ Խամենեի Ի՞նչ երեսով ես ծաղիկ վերցնում, գնում Եռաբլուր․ Հարցում (video) Սամվել Կարապետյան, դա սխալ է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Անհայրենիք «շունուշանգյալ Լֆիկին» ո՞նց են տարել Մուսթաֆաևի հետ հանդիպմանը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ռուբենը և շատ մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում են, շատ բան են արել Հայրենիքի համար․ Մեդիամաքս Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով Գլխավոր դատախազը հենց այս հոդվածներով մտնելու է Նիկոլի հետևից․ Ռուբեն Հակոբյան (video) Այս իշխանությունը առաջ է մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան Ոստիկանությունը՝ Շանել Սյուզիի՝ ծեծի ենթարկվելու մասին․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am