ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, պարզվում է, դոլարային միլիոնատեր է: Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ նա պաշտոնը ստանձնելու պահին ունեցել է ավելի քան 3 միլիոն ԱՄՆ դոլար, 97 միլիոն դրամ: Վարդան Հարությունյանը նաև անշարժ գույքի մեծ սիրահար է:Ըստ նույն հայտարարագրի՝ նա ունի երկու առանձնատուն, երեք բնակարան, 12 հողամաս: Հարությունյանը տնօրինում է նաև 309 միլիոն դրամի համարժեք բաժնետոմսեր: ՊԵԿ նախագահն ունի նաև թանկարժեք մեքենաներ: Նա հայտարարագրել է RANGE ROVER 4.4 L V8,UAZ 469 և MERCEDES-BENZ S 500 մակնիշի մեքենաներ: Ըստ Վարդան Հարությունյանի ներկայացրած հայտարարագրի՝ նա նաև ունի 8 միլիոն դրամը գերազանցող երկու ժամացույց և մեկ նկար:
Իհարկե, առաջին հայացքից զարմանալի որևէ բան չկա, որ նա նման կարողություն ունի, ի վերջո նա նոր է տեղափոխվել պետական սեկտոր և կարող էր գործարարությամբ զբաղվել: Սակայն խնդիրն այն է, որ Վարդան Հարությունյանն այդքան էլ հաջողակ գործարար չէ: Երիտասարդ տարիներին նա Աբովյան քաղաքում վեց քառակուսի մետր տարածք զբաղեցնող մի կրպակ է ունեցել, որն այդքան էլ եկամտաբեր չի եղել: Հետո նա անդադար աշխատել է գազի սպասարկման ոլորտում:
Ահա Վարդան Հարությունյանի պաշտոնական կենսագրությունը.
1994–1999թթ.-Աբովյանի թթխմորի գործարանում հերթափոխի պետ, արտադրամասի պետի տեղակալ
1999-2000թթ.-«Կոտայքգազ» ԳԳՄ Աբովյանի արտադրա-շահագործման ծառայության (ԱՇԾ) պետի տեղակալ, ծառայության պետ
2000–2002թթ.-«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Աբովյանի ԳԳՄ տնօրեն
2002–2009թթ.-«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Երևանի ԳԳՄ տնօրեն
2009- 2010թթ.-«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ կոմերցիայի և արտաքին կապերի գծով
2010–2011թթ.-«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
2011-2014թթ-«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն
2014-2016թթ.-«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության անդամ
2016թ. հոկտեմբերի 8-ից՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Հետաքրքիր է՝ ինչպես է նա կարողացել նման կարողություն կուտակել մի ընկերությունում աշխատելիս, որ հանրությանը գազ է մատակարարում: ՊԵԿ ղեկավարի հայտարարգրի «աշխատավարձ» բաժնում նշված է, որ նա որպես աշխատավարձ ստացել է ավելի քան 120 միլիոն դրամ: Սակայն նա «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ղեկավարել է ընդամենը չորս տարի և հազիվ թե կարողանար նման կարողություն կուտակել, եթե, իհարկե, չլինեին եկամուտի այլ աղբյուրներ, որը նա չի ներկայացրել:
politik.am
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը