Եվրամիությունում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Մալենա Մարդը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման և նոր զոհեր լինելու հանգամանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ստատուս-քվոն անկայուն է:
Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
«Մենք ողջունում և աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործունեությունն ու ցուցաբերած ջանքերը, ինչպես նաև նրանց՝ տարածաշրջան կատարած այցից հետո հնչած հայտարարությունը: Բրյուսելն ուշադրությամբ հետևում է այդ հարցին: Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Զալբերը ևս հաճախ այցելում է տարածաշրջան և ուշադիր հետևում է այդ գործընթացներին: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բազմիցս հայտարարել են հրադադարի ռեժիմի պահպանման և այդ հակամարտության խաղաղ հանգուցալուծման նկատմամբ իրենց հանձնառության մասին: Եվրոպական միությունն ակնկալում է լարվածության թուլացում և զսպվածության ցուցաբերում՝ թե′ գործերում, և թե′ խոսքում:
Եվրամիությունն իր լիարժեք աջակցությունն է հայտնում Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և միանում նրանց հունիսի 19-ի հորդորին, որում կողմերին կոչ է արվում անհապաղ քննարկել հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ողջ երկայնքով լարվածության նվազեցումը և վերստին ներգրավվել բովանդակային բանակցություններում՝ դրսևորելով անհրաժեշտ բարեխղճություն և քաղաքական կամք»,- նշել էր Կոսիյանչիչը:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը