Հարս են բերել, բայց տեղը փոքր է.Զարուհի Փոստանջյան

«Իսկապե՞ս ձեր քաղաքական ուժը հեղինակազրկված էր ու պետք էր, որ ՀՅԴ-ն մաքրեր ձեզ: Իրենց կարիքը ունեի՞ք, դրա համա՞ր եք նրանց վերցնում, քանի չունեք համապատասխան մասնագետներ, ռեսուրսներ: Օրինակ՝ Աշոտյանը չէ՞ր համապատասխանում իր հմտություններով: Դուք ընդունո՞ւմ եք, որ ձեր քաղաքական ուժը ձախողել է ու մեկ այլ ուժի միջոցով փորձում եք դրանք ուղղել, քանի որ բացի քաղաքական համագործակցության հիմնավորումից, այլ բան չներկայացվեց: Արդյոք այս որոշումը բխո՞ւմ է մեր պետության շահից»,-ԱԺ արտահերթ նիստում  ,որտեղ  քննարկվում էր  «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հարց ուղղեց  Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին: «Ես այստեղ՝ այս դահլիճում, քաղաքական շատ դրսեւորումներ եմ տեսել՝ խմբակցություններից դուրս գալ, մնալ-չմնալ եմ տեսել: Իմ գործընկերները՝ ՀՅԴ-ն, մանրամասն պարզաբանում տվել են հեղինակազրկման մասին: Իմ թիմում կան ռեսուրսներ, իսկ պարոն Աշոտյանը ամենապատրաստված ՀՀԿ ռեսուրսն է: Անունները կարեւոր չեն, այլ կարեւոր են թիմերն ու տեսլականը: Ես հեռու եմ այն մտքից, որ ձախողումներ եղել են, թերություններ ու դժվարություններ եղել են ու կան, իսկ համագործակցության մենք միշտ պատրաստ ենք եղել բոլոր ուժերի հետ»,-Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ տեւական ժամանակ լինելով ԱԺ-ում ու հետեւելով քաղաքական գործընթացներին, ուզում է խոսել տեսածի դիրքերից: Զարուհի Փոստանջյանը նաեւ ճշտեց. «ՀՅԴ-ն ՀՀԿ հետ համագործակցության շրջանակներում պատասխանատվություն կրելո՞ւ է ապագա ձախողումների համար»: «Քաղաքական համագործակցություն նշանակում է պատասխանատվություն»,- վստահեցրեց Արփինե Հովհաննիսյանը: Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ՀՅԴ եւ ՀՀԿ միջեւ տեղի է ունեցել ամուսնություն. «Եվ հիմա ուզում են հարս բերել, սակայն տան պայմանները չեն բավարարում, ու որոշել են մի սենյակը կիսել, որ այդ զույգերն այդտեղ կարողանան բնակվել: Ինձ մոտ տպավորությունն այդպիսին է: Կարծում եմ՝ եթե հարս եք բերում, ուրեմն զգալի գումարներ էլ կտրամադրվեն: Սա մեր հարկատուներիս գումարներն են, որոնց արդյունքում են տեղի ունենում այս կեղծ ամուսնությունները: Բոլորս պետք է դեմ քվեարկենք այս նախագծին, քանի որ այս քաղաքական պայմանավորվածությունները արդիական չեն»:  

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am