Այսօր քաղաքապետարանի «ԵԼՔ» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հարցում է հղել՝ «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ընկերություններին Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 76.4 եւ 86.8 հեկտար հողատարածք նվիրաբերելու վերաբերյալ։
Հարգելի՛ պարոն Մարգարյան,
Այսօր՝ հունիսի 23-ին Կառավարությունը հաստատել է Ձեր կողմից ներկայացված «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ընկերություններին Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 76.4 եւ 86.8 հեկտար հողատարածք նվիրաբերելու որոշման նախագիծը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ խնդրում եմ պարզաբանել.
1. Ե՞րբ է քաղաքապետարան բերվել վերոնշյալ ընկերությունների կողմից առաջարկած ներդրումային ծրագիրը, որը Դուք ներկայացրել եք որպես նախագիծ Կառավարության նիստում սույն թվականի հունիսի 23-ին:
2. Ի՞նչպես են վերոնշյալ տարածքները դարձել Երևան քաղաքի սեփականություն: Արդյոք Երևան քաղաքն այդ հողատարածքը կամ դրա մի հատվածը գնե՞լ է այլ սեփականատերերից: Եթե այո, ապա որքա՞ն գումար է ծախսվել այդ նպատակով:
3. Ի՞նչ տույժեր և տուգանքներ են սահմանված վերոնշյալ ընկերությունների համար նվիրաբերության պայմանագրով սահմանված ներդրումային պայմանները խախտելու դեպքում:
4. Արդյոք վերոնշյալ հողատարածքը ամբողջությա՞մբ է տրվում որպես նվիրաբերություն, թե՞ 163.8 հա հողատարածքի մի մասն ունենալու է այլ կարգավիճակ:
Արայիկ Հարությունյան«ԵԼՔ» խմբակցության անդամԵրևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը