20000 դրամի ավելացմամբ կյանքի մակարդակը հինգ տարի անց էապես չի փոխվի.տնտեսագետ
Ի՞նչ ռեսուրսների հաշվին է ավելացվելու նվազագույն աշխատավարձը կամ կրճատվելու աղքատությունը.Այս հարցի պատասխանը չեմ տեսել ՀՀ կառավարության 2017-2022 թվականների ծրագրում, թեեւ ամբողջովին կարդացել են այն ,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Կառավարության ծրագրում նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 25 տոկոսով։ Նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը ունի գործազրկության վտանգ։ Իսկ գնողունակությունը մակարդակը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որը 20000 դրամի ավելացմամբ կյանքի մակարդակը հինգ տարի անց էապես չի փոխվի , եւ այդ գումարով ապրողները մնալու են աղքատության շեմին։
