Այս իշխանության հետ ապագա չկա. Իշխան Սաղաթելյանի ելույթը՝ որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու (video)
Այս իշխանության հետ երկիրն ապագա չունի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, ԱԺ հատուկ նիստում երեք փոխխոսնակներից մեկի թեկնածության քննարկման ժամանակ հայտարարեց փոխխոսնակի թեկնածու, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական կարգախոսը, որում, մասնավորապես, ասվում է. «Կա ապագա, ապագա կա»:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը չի կարող համերաշխ լինել իշխանության հետ, որի գործունեության արդյունքում պետության տարածքային ամբողջականությունը սպառնալիքի տակ է:
