Ապրիլյանից հետո ի՞նչ ինժեներական աշխատանքներ են կատարվել. ներկայացնում է Սեյրան Օհանյանը (video)

Սեյրան Օհանյանը հայտնել է, թե սահմանին ինժիներական ինչ աշխատանքներ են արվել նախկինում։

▪️Իշխող ուժի ղեկավարման տարիների հետ արված աշխատանքի հետ համեմատել չի լինի արվածը։

▪️2018-ից հետո էլ ինժիներական աշխատանքները շարունակվել են, բայց համեմատել նախկինում արված աշխատանքների հետ` անընդունելի է։

▪️Ինժիներական առաջին խոշոր աշխատանքներն իրականացվել են 1996-98 թվականներին, երկրորդ ամենալայնածավալ աշխատանքներն իրականացվել են 2003-06 թվականներին, իսկ 2008-ից հետո լայնամասշտաբ աշխատանքներն են իրականացվել նաև ՀՀ սահմաններում։

▪️ Բացի այդ, ահռելի ականապայթյունային և ոչ ականապայթյունային ինժիներասակրավորական համակարգ է ձևավորվել։

▪️ 500-ից ավել երկարաժամկետ բետոնյա կրակակետեր են եղել բոլոր բնագծերում։ Օհանյանը նշեց` ապրիլյան պատերազմի ժամանակ 200 283 կիլոմետրում միայն մխրճում է եղել 20 կիլոմետր հատվածում։

▪️ Բացի այդ, կահավորվել են խրամատներ, հակատանկային փոսեր, ճանապարհներ։

«Ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանն ապրիլյան պատերազմից հետո ինձ մոտ եկավ. իմ աշխատասենյակում հարցադրում կատարեց` ինչպե՞ս է ստացվել, որ ապրիլյանից հետո ավելի շատ ենք աշխատանք կատարել, քան նախկին տարիներին։ Ես սեղմեցի կոճակը և բանակի հրամանատարի հետ խոսեցի` նրան հարց տալով, թե քանի՞ կիլոմետր հակատանկային փոս ունի. ինձ պատասխանեց` 483 կմ, իսկ քանի՞սն ես հիմա կառուցել` 6.7 կիլոմետրը։ Հիմա ինչպե՞ս է ստացվում` նախկինում ավելի քիչ է արվել»,–ասաց Օհանյանը։

Օհանյանը նաև ասել է, որ , ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ստորաբաժանումն ապրիլյան պատերազմին կոնկրետ մարտական գործողություններին չեն մասնակցել։

▪️Փաշինյանի գլխավորած ստորաբաժանումը մասնակցել է ինժիներական աշխատանքների` դա չի համարվում մարտական գործողությունների մասնակից։

▪️Նրա խոսքով`նույնիսկ շատ զինվորականների զինգրքույկներում, որոնք մարտական կետերում չեն եղել, չեն նշել, որ մարտական գործողությունների են մասնակցել։

▪️ Փաշինյանի գլխավորած ստորաբաժանումն իր կատարած աշխատանքների համար բանակի հրամանատարության կողմից գնահատվել է` պատվագրով են պարգևատրվել։

«Ես այդ պատվոգիրը ստորագրել եմ, հիմա հո հետ չեմ վերցնելու, որը ստորագրել է անձամբ Օհանյանը»,–ասաց Օհանյանը։

դիտվել է 204 անգամ
Լրահոս
Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am