Ավտովթարներ Արարատի մարզում. նույն հատվածում բախվել են «07»-ը, Toyota-ն, «02»-ն ու ЗИЛ-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 23-ին, ավտովթարներ են տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի 34 CՍ 327 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 TD 079 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Մինչ տեղում ՃՈ հետաքննիչը նյութեր էր նախապատրաստում և դեպքի վայրի տեղազննություն էր կատարում, ВАЗ 2102 մակնիշի 27 ԼՍ 628 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվում է իր առջևով ընթացող ЗИЛ մակնիշի 01 ՍՕ 408 համարանիշի ավտոմեքենային։ Նշված վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվում ևս 2 հոգի։ Նշված վթարի փաստով նույն ՃՈ հետաքննիչի կողմից նույնպես նյութեր են նախապատրաստվում։ Արտաշատի ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 35 անգամ
Լրահոս
«Հիվանդանոցից նոր էի դուրս եկել, երբ գազազած հարձակվեցին իմ վրա ու կեղծ գործ կարեցին»․ Սամվելյան (video) Չասե՛ք սուտ Է, հենց հիմա մեջբերում եմ փաստեր՝ 300 հազար ադրբեջանցիների գալու մասին․ Նաիրա Զոհրաբյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ո՛չ Նիկոլին․ կարևոր առաջարկ՝ ընդդիմադիր ուժերին»․ Լևոն Զուրաբյան (video) Արտենիի ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը նոր է զորացրվել, գնում էր դաշտից խոտը տուն բերելու Մեծ Բրիտանիայի վարչապետ հայտարարել է հրաժարականի մասին Կալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին․ պատգամավորի թեկնածուն ևս կալանավորված է Հրապարակումները, որոնք վերաբերում են ազգային ինքնությանը, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ. հայտարարություն Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան Գեղամյան Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Հայ կանայք մեկնում են Բաքու․ Նաիրա Զոհրաբյան (video) Արաբկիրի թաղապետն ամուսնացել է. հարսանիքին կարճ ժամանակով ներկա է եղել Փաշինյանը. Armlur.am 50 մտավորականների հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի և բոլոր քաղբանտարկյալների Ահա և վերջ... Պետք չէ հիստերիայի մեջ ընկնել, պետք է մտածել. Սոլովյովը՝ Մոսկվայի վրա հարձակման մասին (video) Զեյնալյանը և Վարդանյանը չեն մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Ադրբեջանը, ի թիվս զավթողական օրակարգի, նաև մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերազմ 8–րդ օրն է՝ Փամբակ գետում նույն թափով որոնում են 13–ամյա աղջկան Օրավարձով աշխատողներ են եղել, գնում էին բերքահավաքի. մանրամասներ Արտենիի ողբերգական վթարից Կոտրել են Սերգեյ Սոբյանինի տելեգրամյան ալիքը. այնտեղ հայտնվել են «Մոսկվան այրվելու է» գրառումն ու Ուկրաինայի զինված ուժերին նվիրատվություն անելու հղումներ Եթե Փաշինյանը գնա դեպի Ալիև, պատկերացնու՞մ եք՝ ինչ սարսափելի վիճակում ենք լինելու․ քաղաքացիներ (video) Ինչպես ասում էր դասականուհին՝ սա թարգեք, կպեք գործերին Ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, էս ինչ խայտառակ ընտրություններ էին․հարցում (video) Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել Հայցն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի մերժվել է Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am