Ելք դաշինքը տրոհման եզրի՞ն

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ձեւավորված Ելք դաշինքի երեք ուժերի ներկայացուցիչները հայտարարում էին, որ սա հերթական նախընտրական դաշինքը չէ, այն ձեւավորվել է գաղափարների եւ սկզբունքների մասնության հիմքի վրա, հայտարարվում էր անգամ ապագայում մեկ կուսակցություն դառնալու ռեալ հեռանկարի մասին: Ընտրություններից երկու ամիս է անցել, բայց արդեն անհամաձայնությունները, եթե չասենք հակասությունները թաքցնելը անհնար է դառնում: Դաշինքի անդամ, Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար պատգամավոր Էդմոն Մարուքյանը շուրջ մեկ շաբաթ առաջ հայտարարել է, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործողություններում քրեական հանցակազմ կա: Պատգամավորը նաև խուսափել է  «քաղբանտարկյալներ» կոչել անցած տարվա հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռերի» անդամներին: Մարուքյանի հայտարարությանը հետևեց նույն խմբակցության եւ կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցազրույցը,  նա կրկնեց, որ «Սասնա ծռերի» գործողությունները միանշանակ հանցակազմ են պարունակում։ Հայտարարությունները մեծ աղմուկ բարձրացրեցին սոցիալական ցանցերում եւ Սասնա ծռերի համակիրների շրջանում: Եւ ահա օրեր հետո Ֆեյսբուքի իր  էջում անսպասելի  հայտարարությամբ հանդես է եկել  «ԵԼՔ» խմբակցության ղեկավար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նշելով որ ԵԼՔ խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրություն է պատրաստել, որով միջնորդում է Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակել կալանքից: Վերջինս եւս ձերբակալված է Սասնա ծռերի ապստամբության գործի շրջանակներում: Ղուկասյանը մեղադրվում է նրանում, որ նա փորձել է մտնել ՊՊԾ գնդի տարածք, գրավել շենքեր-շինություններ, տրանսպորտային միջոցներ, ռազմամթերք կրել, պատանդներ պահել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219 3-րդ մասի առաջին կետով, 34-218 3-րդ մասի առաջին կետով եւ 34-235 3-րդ մասով: Նիկոլ Փաշինյանը դեռ նախորդ տարի հայտարարել էր, որ սխալ է իրավիճակը գնահատել քրեական օրենսգրքով։ «Եթե մենք այս իրավիճակը պետք է գնահատենք քրեական օրենսգիրքը բացելով և ցիտելով, սա նշանակում է, որ մենք ճիշտ չենք հասկանում տեղի ունեցողի դրդապատճառները։ Ինձ համար անընդունելի են նաև այն ձևակերպումները, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներին փորձ է արվում ներկայացնել ուղղակի ահաբեկիչ», – մասնավորապես ասում էր Փաշինյանը։Եւ այս տեսանկյունից զարմանալու եւ տարակուսելու մեծ առիթ չկա պատգամավորի դիրքորոշման վերաբերյալ: Անհասկանալին այն է, թե ինչպես է նման հայտարարությունը հնչում այն օրերին, երբ Սասնա ծռերն արդեն հասցրել են հայտնի հայտարարությունների համար գրպանային ընդդիմություն հռչակել Ելք դաշինքը՝ եզրահանգելով, որ այն ղեկավարվում է իշխանական շրջանակներից: Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է սրբագրել թիմակիցների հայտարարությունները եւ քավել նրանց մեղքերը: Բայց սա արդեն ենթադրում է մեկ ուրիշ բան: Նախ հետաքրքիր է իմանալ, երբ Փաշինյանը խոսում է ամբողջ խմբակցության անունից, արդյոք ստորագրողների մեջ են նաեւ Լուսավոր Հայաստանի պատգամավորները: Ակնհայտ է մի բան, որ Ելք-ը կանգնած է փլուզման եզրին, որովհետեւ չկա գաղափարական եւ սկզբունքային միասնություն: Անի Սահակյան

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am