Այլանդակության եւ բարոյականության պայքար

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն ընտրվեց խորհրդարանի խոսնակ, ԱԺ 107 պատգամավորներից նրա օգտին քվեարկել է 71-ը:
Ընդդիմադիր թեկնածուներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը քվե չստացան, քանի որ ընդդիմությունը չէր մասնակցել քվեարկությանը: Ալեն Սիմոնյանը Հայաստանի 14-րդ ԱԺ նախագահն է: Ընդդիմությունը իր այս պահվածքի համար եւս քննադատության արժանացավ՝ առաջադրեց թեկնածուներ, բայց բոյկոտեց նիստի այն հատվածը, երբ իշխանությունը ներկայացնում էր Սիմոնյանին, չմնաց դահլիճում, ոչ հարց, ոչ ելույթ հնչեց ընդդիմության կողմից, իսկ վերջում չմասնակցեցին քվեարկությանը: Ի սկզբանե ակնհայտ է, որ ընդդիմության կողմից կալանավորված ընկերների թեկնածություններն առաջադրելը այլ նպատակ էր հետապնդում՝ ուշադրություն հրավիրել խնդրին, հարցը բերել օրակարգ՝ միեւնույն ժամանակ հասկանալով, որ նրանց չեն ընտրելու այդ պաշտոնում: Ինչ վերաբերում է Սիմոնյանին անտեսելու, հարցեր չուղղելու դրվագին, ապա սա առավել քան տրամաբանական էր:
Ալեն Սիմոնյանի անցած ուղին եւ գործունեությունը հայտնի է բոլորին. անցած երեք տարում նա եղել է իշխանության այն բացառիկ նվիրյալներից մեկը, որը պատերազմից հետո անգամ անվերապահ կատարեց Փաշինյանին ծառայելու, ընդդիմությանը շշպռելու անպատվաբեր գործը, բայց մինչ խորհրդարանը նրան կընտրեր նախագահի պաշտոնում, համացանցում որոշ շրջանակներ թարմացրեցին 2017-ին նրա սկանդալային գրառման սքրիշոթերը՝ մարիխուաննայի օրինականացման, ԼԳՏՊ ամուսնությունների, մարմնավաճառության վերաբերյալ, ինչպես նաեւ այդ օրերի հարցազրույց-արդարացումները այս գրառման հետ կապված:
«Մարիխուանայի օրինականացումը Հայաստանում ժամանակի խնդիր է. Ա. Սիմոնյան» վերնագրով հարցազրույցում, որ հրապարակվել է 2017թ. դեկտեմբերի 15-ին, «Իմ քայլի» առաջնորդներից մեկը համարվող Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, ասել է. «Մարդկանց թվում է, որ բոլոր այն մարդիկ ովքեր ասում են՝ եկեք օրինականացնենք, ցանկանում են մարդկանց թմրամոլ դարձնել, սակայն մենք պնդում ենք, որ դրա օրինականացումը խոսում է բոլորի շահերից՝ պետության շահերից, չէ՞ որ երևույթը անկախ բոլորիս կամքից առկա է։ Մենք ասում ենք՝ եկեք ստվերից տեղափոխենք օրինական դաշտ,անվերահսկելին վերցնենք վերահսկողության տակ, չէ որ ահռելի գումարներ են շրջանառվում այդ ոլորտում, ինչը օրինական ճանապարհով կփոխանցվի բյուջե»:
Շարունակության մեջ Ալեն Սիմոնյանը, ի շարս այլ արտահայտությունների, ասել է նաև հետևյալը. «Ես ասել եմ այն, ինչ մտածել եմ… և շարունակելու եմ պնդել իմ տեսակետը` ասելով, որ այո, դա մեր երկրի համար է, այն մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում իրենց երեխաները օգտագործեն, այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են օգտագործել, և բոլորի համար ճիշտ որոշում է, քանի որ այդ դեպքում ովքեր չեն օգտագործում և չեն ցանկանում, որ որևիցե մեկն օգտագործի, ապահովված կլինեն դրանից, իսկ ցանկացողներն էլ կօգտագործեն նորմալ մի բան, այլ ոչ թե թունավոր փայտի կտորներ»:
Հիմա ասեք՝ պետականության զգացողություն ունեցող միջին վիճակագրական որեւէ հայ արդոք կարո՞ղ է հարցուպատասխան ունենալ նման մեկի հետ, ում համար ապազգային սովորույթների կիրառումը, նման արժեքների տարածումը նորմալ է, եթե չասենք՝ խրախուսելի:

Եթե մարդը կողմ է մարիխուաննայի օրինականացմանը, ԼԳՏ ամուսնություններին, բանակի կազմաքանդմանը, ինչ խոսելիք պետք է ունենա նորմալ մարդը այսպիսի մեկի հետ, կամ ինչ կարող է խոստանալ Ալեն Սիմոնյանը, այս իշխանությունն ամիսներ առաջ հայ ժողովրդին ապացուցել է , թե ինչի է ունակ՝ երկիր քանդելու, Արցախ հանձնելու, հազարավոր զոհեր ու վիրավորներ տալու, ոչ ավելին:
Ուստի որեւէ բարոյական մարդ ինչպես կարող է ազգակործան իշխանության առանցքային դեմքերից մեկին պետության երկրորդ պաշտոնյա դարձնել, քվեարկել նրա օգտին: Ճիշտը ծաղրածուներին միայնակ թողնելն էր, թող խոսեն, ծափ տան իրենց, հետո էլ փողոց դուրս գան ու դըմփ-դըմփ հու անեն:
Ալեն Սիմոնյանի նկատմամբ վերաբերմունքը պետք է կիրառել բոլորի նկատմամբ եւ ում ինչպես հնարավոր է անտեսել ու արհամարհել:

Անի Սահակյան

դիտվել է 2659 անգամ
Լրահոս
Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am