Դուք արժանի եք Նիկոլ Փաշինյանի խոստացած ապագային

Երասխի ուղությամբ ադրբեջանցիները կրակ են բացել սնունդ տեղափոխող մեքենայի վրա։ Մեքենան վնասվել է, տուժածներ չկան։ Այս փոքրիկ դիպվածը վերստին փաստում է խաղաղության չգոյության և սահմանների ամրության հարցը պետական թիվ մեկ գերակայություն հայտարարելու առաջնահերթության մասին։

Այսօր մեր երկրում չկա ավելի կարևոր հարց, քան սահմանների անվտանգությանն ուղղված միջոցառումներն են։ Իսկ ի՞նչ է անում հունիսի 20-ի ընտրությունների ժամանակ պողպատե մանդատ ստացած իշխանությունը։

1․ Ազգային ժողովի անվտանգության աստիճանն է բարձրացնում՝ այդ նպատակով ԱԺ դահլիճ մտնող բոլոր մուտքերի մոտ տեղադրելով անվտանգության սարքավորումներ։ Այսուհետ բոլորը, այդ թվում նաև պատգամավորներն ու լրագրողները ԱԺ դահլիճ ելումուտ անելիս պետք է անցնեն անվտանգության սարքի տակով։ Ընդ որում ԱԺ անվտանգության բարելավման աշխատանքները լինելու են շարունակական։
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ով ըստ ԶԼՄ հրապարակումների, նոր գումարման ԱԺ-ում կարող է դառնալ ԱԺ նախագահ, հայտարարել է, որ բացի դահլիճի մոտ տեղադրված սարքավորումներից՝ էլի կլինեն որոշումներ, որոնք միտված կլինեն ԱԺ շենքի անվտանգության բարձրացմանը։
2․ Հունիսի 20-ի ընտրություններից հետո իշխանությունները հապշտապ կարգով բարձրացրեցին պատգամավորնեերին տրվող ամենամսյա ծախսերի գումարը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 250 հազար դրամ։ Այդ գումարը պատգամավորներին հատկացվում է աշխատավարձից ու պարգևատրումից առանձին, որպես հավելյալ վարձատրություն։ Հիմնական բացատրություններից մեկն այն էր, որ բարձրացումն անհրաժեշտ է, որպեսզի պատգամավորները կարողաման իրենց ընտրողների հետ ավելի հաճախ և ավելի սերտ համագործակցել։ Հիմնավորելով այդ գումարի շեշտակի բարձրացումը՝ իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշե;լ է․ «Պարտադիր չէ մարզ գնալ, Երևանում էլ շփումներ կան։ Օրինակ, եթե սրճարան ես գնում, մեկ անգամ էլ դու պետք է հաշիվը փակես։ 50 հազարի մեջ մենք չենք տեղավորվել»,- բացատրել է Աղազարյանը։

Նոր ընտրված պոտգամավորները, բացի 600 հազար աշխտավարձից, ամեն ամիս կստաննա նաև 250 հազար դրամ գործունեության ծախսերի գումար, չհաշված ամենամսյա պարգևավճարները, որոնք ներաառյալ պաստգամավորն ամսվա կտրվածքով պետական բյուջեից կստաանա նվազագաույնը 1 մլն դրամից ավելի աշխատավարձ /պատգամավորների պարգևավճարը նվազագույն չափով ստանալու դեպքում, կազմում է նրանց աշխատավարձի 30 տոկոսը/։
Եթե նկատի ունենանք, որ նոր խորհրդարանն ունի 107 պատգամավոր, և նրանցից յուրաքանչյուրը ամսական 250 հազար դրամ հավելյալ գումար է ստանալու, ապա պարզագույն թվաբանությամբ՝ միայն ավելացված պատգամավորական ծախսի գումարը տարեկան կտրվածքով մոտ 257 մլն դրամ է կազմում։
3․ Նախորդ շաբաթ Երևանի ավագանու որոշմամբ՝ կտրուկ բարձրացվեցին Երևանի քաղաքապետի, տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների և մնացած աշխատակիցների աշխատավարձերը։ Երեւանի քաղաքապետի աշխատավարձը 575 հազարից կդառնա 1 մլն 320 հազար դրամ։

Քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը 478 հազարից կդառնա 1 միլիոն 20 հազար, մյուս 3 տեղակալների և գլխավոր ճարտարապետի աշխատավարձը՝ 443 հազար դրամից կհասնի 952 հազարի։ Քաղաքապետի խորհրդականները, որոնք 7-ն են, ներկա 358 հազար դրամի փոխարեն կստանան 578 հազար դրամ, քաղաքապետի օգնականները՝ 298 հազարի փոխարեն 544 հազար դրամ են ստանալու, գործավարը՝ 261 հազարի փոխարեն 357 հազար դրամ։ Քաղաքապետարանի գլխավոր քարտուղարի աշխատավարձը կդառնա 952 հազար դրամ ՝ նախկին 382 հազարի փոխարեն։ 100 տոկոսով կբարձրանան նաեւ վարչության պետերի աշխատավարձերը, վարչական շրջանների ղեկավարները նախկին 400 հազար դրամի փոխարեն կստանան 850 հազար դրամ։
4․ Իսկ ի՞նչ է արվել սահմանների անվտանգության բարձրացման ուղղությամբ։ Այս մասին ոչինչ հայտնի չէ։ Փոխարենը հայտնի է, որ սահմանամերձ գյուղում թշնամին հանգիստ կրակում է սնունդ տեղափոխող մեքենայի վրա։ Հայտնի է, որ Սյունիքում ադրբեջանական զինուժը, առանց դիմադրության հանդիպելու, շատ հանգիստ հատել է ՀՀ պետական սահմանը և ներխուժել մեր տարածք։ Պաշտոնական հիմնավորում ներկայացվեց, որ այդ հատվածում պետական սահմանը կահավորված չէ։ Հիմա հասկացա՞ք, թե որն է Նիկոլ Փաշինյանի խոստացած ապագան։
Պարոնա՛յք և տիկնա՛յք, աղջիկնե՛ր և տղանե՛ր վայլեք այս լուսավոր ապագան, դուք սրան արժանի եք։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 4444 անգամ
Լրահոս
Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am