«Ժողովուրդը» գրում է. «Լսողական սարքեր ստացող քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում: Եւ, ընդհանրապես, հաշմանդամություն ունեցող անձինք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պատճառով ավելի քան հինգ ամիս չեն ստացել իրենց հասանելիք պրոթեզներն ու օրթեզները: Պատճառն այն է, որ նախարարությունը այդ սարքերը ձեռք բերելու նպատակով մրցույթ էր հայտարարել, որի արդյունքները, սակայն, մրցույթին մասնակցած մյուս ընկերությունները բողոքարկել են: Ու հիմա արդյունքում տուժում են սովորական քաղաքացիները:
Երբ «Ժողովուրդ»-ի խմբագրություն ստացված ահազանգի հետքերով դիմեցինք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, պարզաբանեցին, որ հրատապության կարգով մրցույթ է հայտարարված, ու նախատեսված է ձեռք բերել 78 լսողական սարք: Միայն թե սա հազիվ խնդրին ամբողջական լուծում տա, առավել եւս, երբ նախարար Արտեմ Ասատրյանը պարզապես թերանում է ոլորտի խնդիրները լուծելու հարցում եւ մատնված է անգործության»:
Կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը